Վերացվել է քրեական գործի հարուցումը մերժելու մասին ոստիկանության որոշումը
ՀՀ գլխավոր դատախազի որոշմամբ վերացվել է «ԳԱԼԱ» հեռուստաընկերությամբ ցուցադրված «Էս ինչ հաշիվ աաա» տեսանյութի հիման վրա Շիրակի մարզի քննչական բաժնում նախապատրաստված նյութերով քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշումը եւ հարուցվել քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 1542-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով:
Հիշեցնենք, որ 2012թ. մայիսի 6-ին «ԳԱԼԱ» հեռուստաընկերությամբ տեսանյութ էր ցուցադրվել այն մասին, որ նույն օրը ՀՀ ԱԺ ընտրությունների ընթացքում Գյումրի քաղաքի «Շարլ Ազնավուրի» անվան հրապարակում «Գազել» մակնիշի ավտոմեքենայից կաշառք է բաժանվել:
Ուսումնասիրելով տվյալ տեսանյութի հիման վրա ՀՀ ոստիկանության Շիրակի մարզի քննչական բաժնի կողմից նախապատրաստված նյութերը` պարզվել է, որ դրանք թերի են, իսկ քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշումը հիմնավոր չէ:
Մասնավորապես` օպերատիվ-որոնողական աշխատանքների արդյունքում տեսանկարահանման պահին ավտոմեքենայի մոտ հավաքված բազմաթիվ քաղաքացիներից միայն երկուսի ինքնությունն է պարզվել, որոնց պատճառաբանություններն այն մասին, թե իբր ավտոմեքենայից հագուստ է վաճառվել եւ այդ կապակցությամբ են մոտեցել ավտոմեքենային ու հայտնվել տեսանյութում, ինչպես նաեւ` հիշյալ ավտոմեքենայի վարորդի պատճառաբանությունը` իր կողմից մատնանշված կանանց վարձավճարով տեղափոխելու եւ առավել եւս նրանց չճանաչելու վերաբերյալ, արժանահավատ չեն:
Բացի այդ, հիշյալ տեսանյութի հետ կապված` «Առավոտ» օրաթերթում հրապարակված «Գալան» կռիվ է գցել ընտրակաշառք վերցրած կնոջ ընտանիքում» վերտառությամբ հոդվածի համաձայն` «ԳԱԼԱ» հեռուստաընկերության հիմնադիր Վ. Խաչատրյանը նշել է, որ ընտրությունների ընթացքում կաշառք ստացած անձանցից շատերը տարբեր եղանակներով դիմել են` տեսանյութից իրենց դեմքերը հանելու խնդրանքով: Այդ կապակցությամբ եւս բավարար ստուգումներ չեն կատարվել, բացատրություններ չեն վերցվել կողմերից:
Վերոգրյալի հիման վրա եւ ղեկավարվելով ՀՀ քրեական դատավարության 21-րդ, 53-րդ եւ 185-րդ հոդվածներով` 2012թ. հուլիսի 21-ին ՀՀ գլխավոր դատախազի որոշմամբ վերացվել է ՀՀ ոստիկանության Շիրակի մարզի քննչական բաժնի կողմից քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշումը եւ հարուցվել քրեական գործ:
Քրեական գործն ըստ քննչական ենթակայության ուղարկվել է ՀՀ հատուկ քննչական ծառայություն` նախաքննություն կատարելու: