Լրահոս

27.07.2012 17:40


Հայաստանի և Բելառուսի ազգային հավաքականների հանդիպման տոմսերը կվաճառվեն օգոստոսի 1-ից

Հայաստանի և Բելառուսի ազգային հավաքականների հանդիպման տոմսերը կվաճառվեն օգոստոսի 1-ից

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայից տեղեկացնում են, որ 2012թ. օգոստոսի 15-ին՝ ժամը 20:00-ին, Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում տեղի կունենա Հայաստանի և Բելառուսի ազգային հավաքականների ընկերական հանդիպումը:

Տեղեկացնում ենք երկրպագուներին, որ վերը նշված խաղի տոմսերը կվաճառվեն օգոստոսի 1-ից, «Հանրապետական» մարզադաշտի հարևանությամբ գտնվող տոմսարկղերում և Խանջյան 27, Մաշտոցի 20 և Րաֆֆու 31 հասցեներում գտնվող «Հյումմել» խանութներում:

Տոմսերի արժեքն է`

- հարավային և հյուսիսային տրիբունաներ` 3000 դրամ
- արևելյան տրիբունա` 5000 դրամ
- արևմտյան տրիբունա` 8000 դրամ։

Այս խորագրի վերջին նյութերը