Լրահոս

27.07.2012 16:38


ՀՀԿ–ի փուչիկների գործը դատարանում է

ՀՀԿ–ի փուչիկների գործը դատարանում է

2012թ. մայիսի 4-ին ՀՀԿ–ի հանրահավաք–համերգի ժամանակ պայթած փուչիկների գործի նախաքննությունն ավարտվել է և տեղափոխվել է դատարան:

Այս գործով մեղադրանք էր առաջադրվել քաղաքացի Սերոբ Բոզոյանին։ Որպես խափանման միջոց կիրառվել է ստորագրությամբ երկրից չբացակայելը։

Ավելի վաղ ՀՀ Քննչական գլխավոր վարչության պետ Գագիկ Համբարձումյանը հայտարարել էր, որ «փուչիկների գործով» մեղադրանք չի առաջադրվելու ո´չ լիցքավորողի, և ո՛չ էլ պատվիրողների նկատմամբ:

Միաժամանակ, հարցին, թե ովքե՞ր են փուչիկների լիցքավորումը պատվիրողները, Համբարձումյանը խուսափել էր պատասխանել՝ ասելով, թե այս պահին ոչինչ այլևս չի կարող ասել, քանի որ քննություն է ընթանում:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը