Լրահոս

27.07.2012 16:55


«Արմավիա»–ն կրկին հայտարարում է, որ պատրաստ է

«Արմավիա»–ն կրկին հայտարարում է, որ պատրաստ է

«Արմավիա» ավիաընկերությունը կրկին հանդես է եկել պաշտոնական հայտարարությամբ՝ նշելով.

«Հաշվի առնելով լարված իրավիճակը Սիրիայում և բոլոր եվրոպական ավիաընկերությունների, այդ թվում և Air France, Аэрофлот, Alitalia և այլոց հրաժարումը ավիափոխադրումներ կատարել Սիրիա, ինչպես նաև մի շարք հասարակական կազմակերպությունների միտումները` հանրային կարծիքը շահարկելու նպատակով օգտագործել ապատեղեկատվություն, «Արմավիա» ավիաընկերությունը պաշտոնապես հայտարարում է, որ պատրաստ է.

• Շարունակել իրականացնել չվերթներ դեպի Սիրիա` այդ երկիրը լքելու ցանկություն արտահայտած մեր հայրենակիցներին Սիրիայից դուրս բերելու նպատակով` անկախ առկա ռիսկերից և միջազգային հորդորներից` զերծ մնալ տվյալ ուղղությամբ թռիչք իրականացնելուց;

• Բացել հավելյալ չվերթներ Սիրիա` ՀՀ կառավարության համապատասխան աջակցության պարագայում։

«Արմավիան», որպես ազգային ավիափոխադրող, հարկ է համարում օգնության հասնել արտերկրում գտնվող մեր հայրենակիցներին և ունի նմանատիպ փորձ` ՀՀ կառավարության հետ համագործակցելու` տեղափոխել է լիբանանյան հայերին Լիբանանում տեղի ունեցած հակամարտության ժամանակ»:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը