Արդեն 10 օր է՝ Facebook սոցիալական ցանցում շարունակվում է ճանաչված և վաստակաշատ մանկական արյունաբան Սամվել Իսկանյանի նախաձեռնած` բուժաշխատողների պաշտպանությանն ուղղված ստորագրահավաքը, համաձայն որի պահանջվում է աշխատանքի ընթացքում բուժաշխատողների նկատմամբ բռնություն կիրառողների նկատմամբ պատիժ սահմանել 10 տարվա ազատազրկում:
Ստորագրահավաքին, այսօրվա դրությամբ, արդեն միացել են 232 բուժաշխատողներ` բժիշկներ, բուժքույրեր (ցուցակը ստորև), և միացողների թիվն անընդհատ մեծանում է:
Կոչ ենք անում բոլոր բուժաշխատողներին իրենց մասնակցությունն ունենալ այս ստորագրահավաքին:
Կոչ բոլոր բուժաշխատողներին

Ստորագրահավաքին միանալու համար կարող եք Ձեր անուն ազգանունը գրանցել ֆեյսբուքյան խմբում (http://www.facebook.com/photo.php?fbid=478713678808317&set=o.319936178099383&type=1&relevant_count=1&ref=nf) կամ ուղարկել հաղորդագրություն:
Եկեք առաջինը ինքներս լինենք մեր պաշտպանը...
Շնորհակալություն,
Հարգանքներով,
«Բժշկական ԱԶԱՏ-ԱՆԿԱԽ Արհմիություն»