Հայաստանի գործատուների հանրապետական միությունը պատրաստ է աջակցել սիրիահայ գործարարներին
ՀԳՀՄ հայտարարությունը
«Հայաստանի գործատուների հանրապետական միությունն (ՀԳՀՄ) անհանգստացած է Սիրիայի քաղաքական իրավիճակի հետևանքով մեծ վտանգի առջև հայտնված հայկական գաղութի իր բազմահազար հայրենակիցների ճակատագրով:
Հայերը, ովքեր հաջողությամբ ինտեգրվել են համաշխարհային քաղաքակրթության օրրաններից մեկը հանդիսացող երկրի սոցիալ-տնտեսական ընդհանուր միջավայրին` պահպանելով սեփական մշակութային և ազգային ուրույն նկարագիրը, նախաձեռնելու և ստեղծագործ աշխատանքով զբաղվելու հնարավորությունները, միշտ էլ իրենց երկրորդ հայրենիքը դարձած արաբական այդ երկրում ապրել են որպես լիիրավ քաղաքացիներ:
Դրա վառ ապացույցն է նաև այն, որ բազմաթիվ սիրիահայ ձեռներեցներ այստեղ հիմնել են բիզնես` մեծ, միջին կամ փոքր ձեռնարկություններ, ազնվորեն ներդրել են իրենց հասանելիք մասնաբաժինը Սիրիայի գործարար միջավայրի զարգացման գործում, նաև երկրի ներսում և նրա սահմաններից դուրս իրականացնում են տնտեսական համագործակցության և կոոպերացիայի բազմազան նախաձեռնություններ:
Ցավոք, այսօր իրավիճակը այլ է: Գործարար միջավայրը Սիրիայում խաթարվել է, դարձել անհուսալի և ռիսկային: Կան մարդիկ, որոնք ծրագրեր են կազմում իրենց գործը երկրի սահմաններից դուրս տեղափոխելու համար:
Նկատի ունենալով և լավ հասկանալով գաղափարներ, ջանք, եռանդ, ֆինանսական միջոցներ և նյութական արժեքներ ներդնող, բիզնես հիմնող գործարար մարդկանց մտահոգությունները, որ կարող է առաջանալ Սիրիայում ստեղծված ներկա կացության հետևանքով, ՀԳՀՄ-ն հանդես է գալիս նրանց ուղղված առաջարկությամբ:
Հարգելի հայրենակիցներ, այն գործարարները, ովքեր Սիրիայում տիրող անբարենպաստ իրավիճակի պատճառով մտադիր են տեղափոխվել Հայաստան և շարունակել նախասիրած գործունեությունը կամ հիմնել նոր բիզնես, ՀԳՀՄ-ն պատրաստ է իր բոլոր հնարավորություններով սատարել և աջակցել:
ՀԳՀՄ-ի աջակցությունը կարող է լինել հետևյալ ոլորտներում.
- Անվճար խորհրդատվություն հայկական բիզնես միջավայրում հիմնադրվելու հարցերով, բիզնեսի գրանցումից մինչև հարկային և մաքսային օրենսդրության լուսաբանում:
- ՀՀ Աշխատանքային օրենսգրքի պահանջների մասին տեղեկատվություն, խորհրդատվություն ըստ հոդվածների: - Աշխատանքային միջավայրի, աշխատանքի պաշտպանության և անվտանգության հարցերում խորհրդատվության տրամադրում: - Աշխատողների հավաքագրում, ուսուցանում: - Աջակցություն անհրաժեշտ տեղեկատվական աղբյուրների հետ կապերի ձևավորման հարցերում՝ ներառյալ վարկերի և բիզնեսի աջակցման տարբեր մեխանիզմների մասին: - Սիրիահայ գործարարների շահերի պաշտպանություն: - Սեփականության (ներառյալ՝ անշարժ գույք) գնման հարցերում խորհրդատվության տրամադրում և աջակցություն: - Մարկետինգ և շուկայի մասին տեղեկատվության տրամադրում: - Գործարար կապերի ստեղծում ՀՀ-ում գործող տարբեր գործարարների հետ: - Տեղական ինքնակառավարման և կենտրոնական կառավարման մարմինների կապերի ստեղծում: - ՀԳՀՄ տեղեկատվական բազայի տրամադրում ներքին և արտաքին կապերի ստեղծում: - Ներմուծման և արտահանման խթանում: - Իրավական խորհրդատվություն: - ՀՀ գործարար համայնքում արագ ինտեգրման աջակցություն: - Տարբեր թրեյնինգների իրականացում և գրականության տրամադրում: Բոլոր սիրիահայ բիզնեսմենները, անկախ այն հանգամանքից կգործեն Հայաստանում, թե այլ երկրներում, իրենց ցանկության դեպքում ավտոմատ կարգով կհամարվեն ՀԳՀՄ անդամ և կհանդիսանան ՀԳՀՄ սուբյեկտներ` դրանից բխող բոլոր իրավունքներով և պարտականություններով»:
Հայաստանի գործատուների հանրապետական միությունը պատրաստ է աջակցել սիրիահայ գործարարներին
ՀԳՀՄ հայտարարությունը
«Հայաստանի գործատուների հանրապետական միությունն (ՀԳՀՄ) անհանգստացած է Սիրիայի քաղաքական իրավիճակի հետևանքով մեծ վտանգի առջև հայտնված հայկական գաղութի իր բազմահազար հայրենակիցների ճակատագրով:
Հայերը, ովքեր հաջողությամբ ինտեգրվել են համաշխարհային քաղաքակրթության օրրաններից մեկը հանդիսացող երկրի սոցիալ-տնտեսական ընդհանուր միջավայրին` պահպանելով սեփական մշակութային և ազգային ուրույն նկարագիրը, նախաձեռնելու և ստեղծագործ աշխատանքով զբաղվելու հնարավորությունները, միշտ էլ իրենց երկրորդ հայրենիքը դարձած արաբական այդ երկրում ապրել են որպես լիիրավ քաղաքացիներ:
Դրա վառ ապացույցն է նաև այն, որ բազմաթիվ սիրիահայ ձեռներեցներ այստեղ հիմնել են բիզնես` մեծ, միջին կամ փոքր ձեռնարկություններ, ազնվորեն ներդրել են իրենց հասանելիք մասնաբաժինը Սիրիայի գործարար միջավայրի զարգացման գործում, նաև երկրի ներսում և նրա սահմաններից դուրս իրականացնում են տնտեսական համագործակցության և կոոպերացիայի բազմազան նախաձեռնություններ:
Ցավոք, այսօր իրավիճակը այլ է: Գործարար միջավայրը Սիրիայում խաթարվել է, դարձել անհուսալի և ռիսկային: Կան մարդիկ, որոնք ծրագրեր են կազմում իրենց գործը երկրի սահմաններից դուրս տեղափոխելու համար:
Նկատի ունենալով և լավ հասկանալով գաղափարներ, ջանք, եռանդ, ֆինանսական միջոցներ և նյութական արժեքներ ներդնող, բիզնես հիմնող գործարար մարդկանց մտահոգությունները, որ կարող է առաջանալ Սիրիայում ստեղծված ներկա կացության հետևանքով, ՀԳՀՄ-ն հանդես է գալիս նրանց ուղղված առաջարկությամբ:
Հարգելի հայրենակիցներ, այն գործարարները, ովքեր Սիրիայում տիրող անբարենպաստ իրավիճակի պատճառով մտադիր են տեղափոխվել Հայաստան և շարունակել նախասիրած գործունեությունը կամ հիմնել նոր բիզնես, ՀԳՀՄ-ն պատրաստ է իր բոլոր հնարավորություններով սատարել և աջակցել:
ՀԳՀՄ-ի աջակցությունը կարող է լինել հետևյալ ոլորտներում.
- Անվճար խորհրդատվություն հայկական բիզնես միջավայրում հիմնադրվելու հարցերով, բիզնեսի գրանցումից մինչև հարկային և մաքսային օրենսդրության լուսաբանում:
- ՀՀ Աշխատանքային օրենսգրքի պահանջների մասին տեղեկատվություն, խորհրդատվություն ըստ հոդվածների:
- Աշխատանքային միջավայրի, աշխատանքի պաշտպանության և անվտանգության հարցերում խորհրդատվության տրամադրում:
- Աշխատողների հավաքագրում, ուսուցանում:
- Աջակցություն անհրաժեշտ տեղեկատվական աղբյուրների հետ կապերի ձևավորման հարցերում՝ ներառյալ վարկերի և բիզնեսի աջակցման տարբեր մեխանիզմների մասին:
- Սիրիահայ գործարարների շահերի պաշտպանություն:
- Սեփականության (ներառյալ՝ անշարժ գույք) գնման հարցերում խորհրդատվության տրամադրում և աջակցություն:
- Մարկետինգ և շուկայի մասին տեղեկատվության տրամադրում:
- Գործարար կապերի ստեղծում ՀՀ-ում գործող տարբեր գործարարների հետ:
- Տեղական ինքնակառավարման և կենտրոնական կառավարման մարմինների կապերի ստեղծում:
- ՀԳՀՄ տեղեկատվական բազայի տրամադրում ներքին և արտաքին կապերի ստեղծում:
- Ներմուծման և արտահանման խթանում:
- Իրավական խորհրդատվություն:
- ՀՀ գործարար համայնքում արագ ինտեգրման աջակցություն:
- Տարբեր թրեյնինգների իրականացում և գրականության տրամադրում:
Բոլոր սիրիահայ բիզնեսմենները, անկախ այն հանգամանքից կգործեն Հայաստանում, թե այլ երկրներում, իրենց ցանկության դեպքում ավտոմատ կարգով կհամարվեն ՀԳՀՄ անդամ և կհանդիսանան ՀԳՀՄ սուբյեկտներ` դրանից բխող բոլոր իրավունքներով և պարտականություններով»: