Սեյրան Օհանյանն ընդունել է Նիդեռլանդների ԶՈւ ռազմաբժշկական ծառայության պետին
Ս.թ. հուլիսի 25-ից 27-ը աշխատանքային այցով Հայաստանում էր գտնվում ՆԱՏՕ-ի անդամ և «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի մասնակից պետությունների զինված ուժերի ռազմաբժշկական ծառայությունների պետերի կոմիտեի նախագահ – Նիդեռլանդների ԶՈւ ռազմաբժշկական ծառայության պետ, բրիգադի գեներալ Ռոբ վան Դեր Մեյերի գլխավորած պատվիրակությունը:
Հուլիսի 26-ին բրիգադի գեներալ Ռոբ վան Դեր Մեյերին ընդունել է ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: Հանդիպման ընթացքում քննարկվել են ՀՀ ԶՈւ ռազմաբժշկական վարչության և ՆԱՏՕ-ի անդամ երկրների ԶՈւ ռազմաբժշկական ծառայութունների միջև փորձի փոխանակման, արդի մարտահրավերներին բժշկական ծառայությունների մոտեցումների և գործելաոճի համապատասխանեցմանը վերաբերող հարցերի շրջանակներում արդյունավետ համագործակցություն իրականացնելու հեռանկարները: Արձանագրվել է, որ արդյունավետ համագործակցություն կարող է ծավալել ՀՀ ԶՈւ ռազմաբժշկական վարչության և Նիդեռլանդների Թագավորության ԶՈւ ռազմաբժշկական ծառայության միջև` օգտագործելով ինչպես մասնագիտական վերապատրաստման, այնպես էլ համատեղ ռազմաբժշկական զորավարժությունների ու գիտաժողովների անցկացման հնարավորությունները:
Սեյրան Օհանյանն ընդունել է Նիդեռլանդների ԶՈւ ռազմաբժշկական ծառայության պետին