Լրահոս

27.07.2012 14:42


Եզդիները պատրաստվում են դիմել կառավարություն. չեն ուզում իրենց աղջիկները տանը մնան

Եզդիները պատրաստվում են դիմել կառավարություն. չեն ուզում իրենց աղջիկները տանը մնան

Եզդիները շարունակում են վրդովված մնալ ՀՀ կառավարության որոշումից, համաձայն որի՝ աղջկա ամուսնական տարիքը մեկ տարով բարձրացվել է և սահմանվել 18 տարեկան: «Աշխարհի եզդիների միության» նախագահ Ազիզ Թամոյանը լրագրողներին ասել է, որ եզդի աղջիկները սովորաբար ամուսնանում են 13–16 տարեկանում, իսկ կառավարության որոշումը սխալ է որակել։ Նրա խոսքերով՝ երբ եզդի աղջիկը մինչև 18 տարեկանը չի ամուսնանում, նրան ասում են պառավ ու եզրակացնում՝ մի խնդիր ունի։

Վերոնշյալ որոշումը վերանայելու պահանջով եզդիները պատրաստվում են դիմել Կառավարությանը։

–Հայաստանի բոլոր օրենքներն ընդունում ենք, բայց սա չենք ընդունի և կպահանջենք, եթե ոչ ամբողջությամբ, ապա գոնե եզդիների համար փոփոխություն կատարել: Հակառակ դեպքում, ակցիաներ կանցկացնենք,-ասել է նա՝ ավելացնելով, որ ինքը իր երեք աղջիկներին էլ 15, 16 տարեկանում է ամուսնացրել։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը