Լրահոս

27.07.2012 12:47


Արմեն Հովհաննիսյան. «Նախագահի նկարի պաշտամունքով չէ, որ երկրները հզորանում են»

Արմեն Հովհաննիսյան. «Նախագահի նկարի պաշտամունքով չէ, որ երկրները հզորանում են»

Բլոգեր Արմեն Հովհաննիսյանն անդրադարձել է երեկ կառավարության շենքի առջև ոստիկանների և ցուցարարների միջև տեղի ունեցած վիճաբանությանը։

Հիշեցնենք, որ բանակում խաղաղ պայմաններում մահացած զինծառայողների ծնողները և հարազատներն իրենց բողոքն էին արտահայտել՝ ոտնատակ անելով ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի լուսանկարը։ Սա վրդովեցրել էր շենքի մոտ ծառայություն իրականացնող ոստիկաններին, ովքեր պահանջել էին հարգալից վերաբերվել երկրի նախագահին։

Այս կապակցությամբ բլոգեր Արմեն Հովհաննիսյանը, իր իսկ խոսքերով, տնայնաբույծ պետականապաշտերին հիշեցրել է, որ աշխարհում բազմաթիվ երկրներ կան, որտեղ պետության ղեկավարի նկարը կարող ես տրորել՝ որքան սիրտդ ուզի:

«Ամենևին կոչ չեմ անում հիանալ այդպիսի երկրներով, նմանակել դրանց, բայց պրակտիկ տեսակետից դրանցից որոշները աշխարհին են իրենց կամքը թելադրում, այդ թվում՝ Հայաստանին: Նշանակում է՝ նախագահի նկարի պաշտամունքով չէ, որ երկրները հզորանում են, այլ իրական ազգային և պետական արժեքներով: Այ, եթե եռագույնը ոտատակ տրվի, անձամբ կպաշտպանեմ, այդ թվում՝ բռնի ուժով: Որովհետև եռագույնը՝ մենք ենք: Իսկ ժամանակավոր ու ժամանակավրեպ ավտոկրատները՝ «մենք» չենք»,–ընդգծել է նա։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը