Հուլիսի 26-ին, ժամը 14.00-ին, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության օպերատիվ խմբի կողմից Մոսկվա-Երևան չվերթով ՀՀ է տեղափոխվել 1970 թ. ծնված Գևորգ Արսենյանը, որը 2005 թ. հունիսի 17-ից ոստիկանության Նոր Նորքի բաժնի կողմից հետախուզվում էր ավազակության, սպանության փորձի և գույքը դիտավորությամբ ոչնչացնելու կամ վնասելու մեղադրանքներով:
***
Հուլիսի 26-ին, ժամը 13.30-ին, «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ծառայողները Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո բերման են ենթարկել 1988 թ. ծնված Իգոր Կ.-ին, որը 2011 թ. դեկտեմբերի 15-ից ոստիկանության Շենգավիթի բաժնի կողմից հետախուզվում էր խարդախության մեղադրանքով:
***
Ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ հուլիսի 26-ին, ժամը 15.30-ին, ոստիկանություն է ներկայացել Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռով ՀՀ ժամանած 1987 թ. ծնված Լևոն Հարությունյանը, որը ս/թ հուլիսի 20-ից ոստիկանության Կենտրոնական բաժնի կողմից հետախուզվում էր ծեծի մեղադրանքով:
***
Ոստիկանության Կոտայքի բաժնի ծառայողները հուլիսի 26-ին, ժամը 10.30-ին, բերման են ենթարկել 1956 թ. ծնված Աշոտ Մակարյանին, որը ս/թ հուլիսի 23-ից Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ հետախուզվում էր խուլիգանության մեղադրանքով` նախատեսված պատժի կրումից խուսափելու համար:
***
Հուլիսի 26-ին, ժամը 23.00-ին, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության և «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ծառայողները «Զվարթնոց» օդանավակայանից բերման են ենթարկել 1975 թ. ծնված Վահան Մանուկյանին, որը 2007 թ. մայիսի 30-ից Լեհաստանի Հանրապետության Ինտերպոլի ԱԿԲ կողմից հետախուզվում էր Լեհաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 209 հոդվածի 1-ին մասի (պարտապան) մեղադրանքով:
Այլևս չեն հետախուզվում