Լրահոս

27.07.2012 10:30


ԱՄՆ–ը մտադիր է ՄԱԿ–ից դուրս կրկնապատկել սիրիական խնդրի կարգավորման ջանքերը

ԱՄՆ–ը մտադիր է ՄԱԿ–ից դուրս կրկնապատկել սիրիական խնդրի կարգավորման ջանքերը

ԱՄՆ պետքարտուղարության ներկայացուցիչ Վիկտորյա Նուլանդը  հայտարարել է, որ իր երկիրը մտադիր է կրկնապատկել սիրիական խնդրի կարգավորման ջանքերը և դա անել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդից դուրս։ Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ նովոստի»–ն։

 –ՄԱԿ-ի համակարգում աշխատելու անհնարինության պատճառով մեզ անհրաժեշտ է ՄԱԿ-ից դուրս կրկնապատկել ջանքերը այն երկրների հետ, որոնք ԱՄՆ-ի հետ միասին նույն դիրքորոշումն ունեն,–ասել է Նուլանդը:

Նա բացատրել է, որ ՄԱԿ-ի շրջանակներում աշխատելն անհնար է դարձել Սիրիայի բանաձևի վրա Ռուսաստանի և Չինաստանի 3-րդ վետոյից հետո:

Այս խորագրի վերջին նյութերը