Լրահոս

27.07.2012 08:15


Աջափնյակ վարչական շրջանը կջրազրկվի

Աջափնյակ վարչական շրջանը կջրազրկվի

«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ, վթարի վերացման աշխատանքների հետ կապված, հուլիսի 27-ին ժամը 10.00-24.00 կդադարեցվի Աջափնյակ վարչական շրջանի Դավթաշեն գյուղի, Մելքումով, Մազմանյան, Շիրազ, Բեկնազարյան փողոցների, Բաշինջաղյան, Ֆուչիկ, Մարգարյան փողոցների ու նրբանցքների,   ՙՀանրապետական՚ հիվանդանոցի, ՙՄաշկավեներոլոգիական՚ դիսպանսերի,  ՙՄալայանի անվան ակնաբուժական՚ կենտրոնի և հարակից տարածքների ջրամատակարարումը:

 Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

Այս խորագրի վերջին նյութերը