Լրահոս

27.07.2012 10:11


«Սինջար» եզդիների ազգային միավորում. «Հորդորում ենք Ազիզ Թամոյանին՝ այսուհետ հանդես չգալ ողջ եզդի ժողովրդի անունից»

«Սինջար» եզդիների ազգային միավորում. «Հորդորում ենք Ազիզ Թամոյանին՝ այսուհետ հանդես չգալ ողջ եզդի ժողովրդի անունից»

Մեզ համար արդեն զարմանալի չէ Ազիզ Թամոյանի հայտարարությունների աբսուրդ լինելը, սակայն վերջին շրջանում այդ հայտարարությունները միայն ու միայն ծիծաղելի դրության մեջ են դնում եզդի համայնքին: Կարծում ենք՝ կարիքը չկա հիշեցնելու այդ հայտարարությունները` կապված ընտրությունների, ոչխարների և եզդիների հետ: Վերջին հայտարարությունը, որը վերաբերում էր Ընտանեկան օրեսգրքում փոփոխություններ մտցնելուն, ուղղակի վիրավորական է ցանկացած գիտակից եզդու համար: Ինչ է նշանակում «18 տարեկան աղջիկը արդեն պառավ է մեզ համար»: Այս արտահայտությունը միանշանակ տեղին չէ և չի համապատասխանում իրականությանը: Հորդորում ենք Ազիզ Թամոյանին՝ այսուհետ հանդես չգալ ողջ եզդի ժողովրդի անունից, ով է տվել նրան այն իրավունքը: Որքան էլ եզդի համայնքը լինի ավանդապաշտ, սակայն մեր ավանդույթներն էլ չեն անցնում մարդկային սահմանը, և  ոչ ոք, այդ թվում իրեն եզդիների նախագահ հռչակած Ազիզ Թամոյանը, իրավունք չունի  եզդի ազգի անունից անիմաստ հայտարարություններ անել: Հավատացնում ենք, որ նոր օրենքի ընդունումը չի նպաստի եզդիների արտագաղթին, քանի որ նման խնդիր եզդի համայնքի գոնե մեծամասնության մոտ չկա:

«Սինջար» եզդիների ազգային միավորում հ/կ

Այս խորագրի վերջին նյութերը