Լրահոս

27.07.2012 10:00


ՄԻՊ. «Արձագանքելով դատախազության հոխորտանքներին, մանկական խայթոցներին և պարզամիտ հեգնանքին»

ՄԻՊ. «Արձագանքելով դատախազության հոխորտանքներին, մանկական խայթոցներին  և պարզամիտ հեգնանքին»

Շարունակելով անարժեք վիրավորանքները`  դատախազությունը այդպես էլ  չի կարողացել  հերքել երկու կարևոր հանգամանք: 

1.     Գործի  քննության ընթացքում  հակասական բացատրությունների առկայության դեպքում    պետք է հարուցվեր քրեական գործ,  ինչը  չի արվել:

2.   Չի պահպանվել հանցագործությունների վերաբերյալ հաղորդումների քննարկման օրենքով սահմանված տասնօրյա ժամկետը:
Անտեղի պատմական անդրադարձերով փորձ է արվում շրջանցել կոնկրետ այս երկու խախտումները:
Դատախազության հոխորտանքները, մանկական խայթոցները և պարզամիտ հեգնանքը  ցավոք որևէ բան  չեն փոխում ինքնասպանության փորձ կատարած կնոջ կյանքում, ինչպես նաև դատախազությունում արդարություն չգտած  այլ մարդկանց գործերում:
Այսքանով,  սպառված  ենք համարում այս խախտման  հրապարակային քննարկումը: Կշարունակենք  դատախազության և այլ պետական  մարմինների գործունեության մեջ  տեղ գտած մարդու իրավունքների  խախտումների բացահայտման և վերացման մեր  դժվարին հակասական, հաճախ թերագնահատված և անարդարացիորեն քննադատված  աշխատանքը:

Պաշտպանի աշխատակազմ

Այս խորագրի վերջին նյութերը