Խոսքս վերաբերում է բոլոր նրանց, ովքեր չեն կարողանում եզդիների նկատմամբ իրենց բացասական էմոցիաները թաքցնել ու հնչեցնում են այնպիսի ազգայնամոլական, շովինիստական արտահայտություններ, թե. «եզդիներ լքեք մեր երկիրը»:
Իմ անունը Սաիդ Ավդալյան է: Ես ազգությամբ եզդի եմ, ու հանդիսանում եմ ՀՀ լիիրավ քաղաքացի, ինչպես որ ՀՀ-ում ապրող ազգությամբ հայերը: Ունեմ նույն այն իրավունքները, ինչ որ մյուս բոլոր հայերը, ասորիները, հույները ևն: Հետևաբար, ես ՀՀ-ը համարում եմ իմ երկիրը, իմ հայրենիքը (հետո ինչ, որ եզդիների բնօրրանը Հս.Իրաքն է): Ես իմ հայրենիքն եմ համարում այն երկիրը, որտեղ ծնվել, մեծացել, կրթություն եմ ստացել. տվյալ դեպքում դա Հայաստանն է: Պատրաստ եմ ցանկացած գործողությունների` ի շահ իմ երկիր Հայաստանի ու նրա բնակչության` եզդիների, հայերի ու մնացած բոլոր ազգերի բարօրության:
Եզդիները շատ բան են արել Հայաստանի համար: Դա բազմիցս ապացուցել է պատմությունը: Ովքեր չգիտեն, թող պատմություն կարդան ու կհասկանան: Մի ուրացեք պատմությանը` Իգդիրի ճակատամարտ (պատմաբան Հովհաննիսյան Հայկազի «Իգդիր» աշխատությունը), Առաջին աշխարհամարտի ժամանակ եզդիների օգնությունը հայ ժողովորդին (Խաչատուր Աբովյանի աշխատություններում կտեսնեք), Ջահանգիր աղայի ու Անդրանիկ փաշայի ղեկավարությամբ 1915թ.-ի իրադարձությունների ժամանակ Վանի, Ալաշկերտի, Սուրմալուի ու այլ շրջանների հայ բնակչության ինքնապաշտպանական մարտերը, Մայիսյան հերոսամարտեր, մասնավորապես Բաշ-Ապարան ու Սարդարապատ, Կարս ու Սարիղամիշ: Վերջին 4 ճակատամարտերում եզդիական 2000-3000 հոգանոց հեծյալները Ջահանգիր աղայի և Ուսուբ բեկի գլխավորությամբ կռվեցին թշնամու դեմ: Ճակատամարտի թեժ պահին եզդի Ջահանգիր աղան սպանում է հայերի թշնամի, թուրքական զորքերի հրամանատար Ֆերիկ փաշային: Ղարաբաղյան պատերազմ, որի ընթացքում բազմաթիվ եզդիներ, այդ թվում նաև իմ 33 տարեկան հորեղբայրը ու 25 տարեկան եղբայրը զոհվեցին, կյանքները չխնայեցին իրենց հայրենիքի` Հայաստանի փրկության համար: Ղարաբաղյան պատերազմի ընթացքում իմ մյուս հորեղբայրը 11 տոննա միս է անվարձահատույց տվել պատերազմի մասնակիցներին: Ի դեպ` Ղարաբաղյան պատերազմում միմիայն եզդիները հայերի կողքին մինչև վերջ կանգնեցին, մինչդեռ շատ ու շատ հայեր թողեցին ու փախան Հայաստանից, միայն թե իրենց կաշին փրկելու համար:
Ու հիմա այսքանից հետո կանգնել ու հնչեցնել աթաթուրքի շովինիստական կարգախոսը, այն է` «եզդիներ գնացեք Հայաստանից» կամ թե «Հայաստանը միայն հայերի համար»:
Նորից եմ ասում` ոչ մեկ ոչ մեկին իրավունք չի վերապահել Հայկական լեռնաշխարհում դարերով հայերի հետ կողք կողքի ապրած եզդիներին Հայաստանում վտարելու որոշումներ կայացնի: Ոչ մեկ իրավունք չունի սեպ խրելու դարերի խորքից եկած հայ-եզդիական բարեկամության միջև: Հայաստանը ինչպես հայերի երկիրն է, այնպես էլ իմ երկիրը, այնպես էլ եզդիների հայրենիքն է, ինչ կապ ունի դու հայ ես կամ ես եզդի եմ: Հայաստանի Հանրապետությունում ազգային պատկանելիություն չկա: Ես եզդի եմ ու Հայաստանը շատ-շատերից ավելի շատ եմ սիրում:
Հայաստանը նաև եզդիների հայրենիքն է

Ես սիրում եմ քեզ ԻՄ ՀԱՅԱՍՏԱՆ։
Սաիդ Ավդալյան