Լրահոս

26.07.2012 13:22


Գործադիրը մերժեց «Լուսակերտ Բիոգազ Փլանթ»-ին

Գործադիրը մերժեց «Լուսակերտ Բիոգազ Փլանթ»-ին

Այսօր ՀՀ կառավարությունն իր նիստում մերժել է «Լուսակերտ Բիոգազ Փլանթ» ընկերության կողմից 300 մլն դրամը գերազանցող ապրանքների ներմուծման դեպքում մաքսային մարմինների կողմից հաշվարկված ավելացված արժեքի հարկի գումարների վճարումը մինչև երեք տարի ժամկետով հետաձգելու առաջարկը` նկատի ունենալով, որ նշված սարքավորումները ներմուծվել են 2008թ. ապրիլի 4-ին «Ժամանակավոր ներմուծում» մաքսային կարգով, մեկ տարի ժամկետով, այնուհետև երկու անգամ այդ ժամկետները երկարաձգվել են, միևնույն ժամանակ, ընկերության կողմից ներկայացված ծրագրի ամփոփ գնահատականը կազմել է ընդամենը 21.3 միավոր, որը հիմք է հանդիսանում բացասական եզրակացության համար։

«Լուսակերտ Բիոգազ Փլանթ»–ը գործում է Լուսակերտի թռչնաբուծական ֆաբրիկայի տարածքում և ստացված թռչնաբուծական կենդանական թափոններից արտադրում է էլեկտրաէներգիա, օրգանական պարարտանյութ: 

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը