Լրահոս

26.07.2012 13:18


Իրանը Բուրգասի ահաբեկչության պատասխանատվությունը դրել է Իսրայելի վրա

Իրանը Բուրգասի ահաբեկչության պատասխանատվությունը դրել է Իսրայելի վրա

Իրանի իշխանությունները հուլիսի 18-ին Բուլղարիայում իսրայելցի զբոսաշրջիկների ավտոբուսի պայթեցումը կազմակերպելու համար մեղադրել են հենց Իսրայելին: Հիշեցնենք, որ Իսրայելի վարչապետ Բենյամին Նաթանյահուն հայտարարել էր, թե ահաբեկչությունը կազմակերպել են Իրանը և «Հզբոլահ» խմբավորումը։

«ՌԻԱ նովոստի»–ի փոխանցմամբ՝ ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Մոհամեդ Խազաին հայտարարել է, որ Թեհրանը դատապարտում է ամեն տիպի ահաբեկչություն և որևէ կերպ մասնակից չէ Բուրգասի ահաբեկչությանը.

–Նման բան կարող էր անել միայն այն նույն ռեժիմը, որի կարճ պատմությունը լեցուն է ահաբեկչական գործողություններով ու մահափորձերով, որոնք միտված են եղել սեփական նեղ քաղաքական խաղը խաղալուն: Իրանն ինքը Իսրայելի այդ գործողությունների զոհն է, և իրանցի ատոմագետների նկատմամբ մահափորձերը թարմ են իմ հիշողության մեջ: Զարմանալին այն է, որ Բուրգասի ահաբեկչությունից ընդամենը րոպեներ անց իսրայելցի պաշտոնատար անձինք հայտարարեցին, թե դա իրականացվել է Իրանի ղեկավարությամբ: Այդպիսի մեղադրանքներն անհիմն են:

Այս խորագրի վերջին նյութերը