Լրահոս

26.07.2012 13:11


Կառավարության շենքի առջև վիճաբանություն է(տեսանյութ)

Կառավարության շենքի առջև վիճաբանություն է(տեսանյութ)

Ինչպես ամեն հինգշաբթի, այսօր ևս ՀՀ կառավարության շենքի առջև բողոքի գործողություն են իրականացրել բանակում խաղաղ պայմաններում մահացած զինծառայողների ծնողները և հարազատները։

Այս անգամ նրանք իրենց բողոքն են արտահայտել՝ ոտնատակ անելով ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի լուսանկարները։ Սա վրդովեցրել է շենքի մոտ ծառայություն իրականացնող ոստիկաններին, ովքեր պահանջել են հարգալից վերաբերվել երկրի նախագահին։ Այստեղից ցուցարարների և ոստիկանների միջև վիճաբանություն է սկսվել։

Հիշեցնենք, որ նախորդ հինգշաբթի էլ ցուցարարները ներխուժել էին կառավարության շենք և պահանջել, որ վարչապետն ու նախարարները դուրս գան ու լսեն իրենց բողոքի ձայնը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը