Լրահոս

26.07.2012 12:59


Խարդախությամբ հափշտակել է ավտոմեքենան

Խարդախությամբ հափշտակել է ավտոմեքենան
Ոստիկանության քննչական գլխավոր վարչությունում քննվող  մի քրեական  գործի նախաքննության ընթացքում  պարզվել է, որ 1991 թ. ծնված, նախկինում դատված Նշան Ա.-ն 1975 թ. ծնված Արթուր Մ.-ին պատկանող «Լանդ Կրաուզեր Պրադո» մակնիշի  ավտոմեքենան գնելու, բանկում գրավադնելու և գումարը հետագայում վճարելու պատրվակով՝ 2012 թ. մայիսի 15-ին վերջինիս հետ կնքել է ավտոմեքենայի առուվաճառքի պայմանագիր: Նշան Ա.-ն Արթուր Մ.-ին վճարելով 3.166.800 դրամին համարժեք 8.000 ԱՄՆ դոլար` նրանից ստացել է նշված ավտոմեքենան և խարդախությամբ այն հափշտակել` Արթուր Մ.-ին պատճառելով առանձնապես խոշոր չափերի հասնող 6.189.300 դրամի գույքային վնաս:
Նշան Ա.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգքրի 178 հոդվածի  3-րդ մասի 1-ին կետով և խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:
Նախաքննությունը շարունակվում է:

Այս խորագրի վերջին նյութերը