Լրահոս

26.07.2012 12:51


«Նոր ալիք» մրցույթում Սուրեն Առուստամյանն առայժմ 8-րդ տեղում է (տեսանյութ)

«Նոր ալիք» մրցույթում Սուրեն Առուստամյանն առայժմ 8-րդ տեղում է (տեսանյութ)

Երեկ երեկոյան Յուրմալայում տեղի ունեցած «Նոր ալիք» երիտասարդ կատարողների միջազգային 11-րդ մրցույթի առաջին փուլում մասնակիցները կատարեցին համաշխարհային հիթեր: Հայաստանը ներկայացնող Սուրեն Առուստամյանը հանդես եկավ 5-րդ համարի ներքո և կատարեց Էրիկ Կլեպտոնի «Change The World» երգը: Ստանալով 92 բալ՝ առայժմ նա 8-րդ տեղում է։ Ժյուրին նրան գնահատեց 10 միավորով, իսկ երկու անդամները՝ 11։

Այսօր երեկոյան մասնակիցները կատարելու են իրենց երկրի հիթը։ Սուրեն Առուստամյանը ներկայացնելու է Անդրեի «Իմ սերը քեզ»–ը:

Մրցույթի առաջին օրվա առաջատարը Ուկրաինայի մասնակիցն է, երկրորդը՝ Լատվիայի, երրորդը՝ Իտալիայի։ Հաղթողը կստանա 50 հազ. եվրո, երկրորդ և երրորդ տեղերը զբաղեցրած մասնակիցները՝ համապատասխանաբար 30 և 20 հազ.–ական եվրո:

Սուրեն Առուստամյանի երեկվա ելույթը կարող եք դիտել այստեղ.

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը