Լրահոս

26.07.2012 12:21


Հայաստանի քաղաքացու անձնագիր կարող են ստանալ ՀՀ դիվանագիտական ներկայացուցչություններում և հյուպատոսական հիմնարկներում

Հայաստանի քաղաքացու անձնագիր կարող են ստանալ ՀՀ դիվանագիտական ներկայացուցչություններում և հյուպատոսական հիմնարկներում

ՀՀ կառավարության այսօրվա նիստում հաստատվել է այն պետությունների ցանկը, որոնց քաղաքացիներին առաջին անգամ Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագիր կարող է տրվել օտարերկրյա պետություններում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչություններում և հյուպատոսական հիմնարկներում:

Օրենքով ՀՀ-ում օտարերկրյա քաղաքացին քաղաքացիություն ձեռք բերելուց հետո անձնագիրը պետք է ստանա ՀՀ վիզաների և անձնագրերի վարչությունում: «Այս որոշման դեպքում Սիրիայում և Լիբանանում մեր հայրենակիցները ՀՀ քաղաքացիություն ձեռք բերելուց հետո անձնագրերը կստանան ՀՀ դիվանագիտական ներկայացուցչություններում»,- ասել է Սփյուռքի նախարար Հ.Հակոբյանը:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը