Լրահոս

26.07.2012 11:48


Ավտոպատահար Երևան-Գյումրի ավտոճանապարհին. կա 2 զոհ և 5 վիրավոր

Ավտոպատահար Երևան-Գյումրի ավտոճանապարհին. կա 2 զոհ և 5 վիրավոր

Այսօր` հուլիսի 26-ին, ժամը 03։32-ին ահազանգ է ստացվել, որ Երևան-Գյումրի ավտոճանապարհի 92-րդ կմ-ում (Լանջիկ գյուղի մոտ) տեղի է ունեցել ավտոպատահար. կան տուժածներ, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր են մեկնել Մարալիկի հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը եւ մարզային փրկարարական ջոկատը:

Դեռեւս չպարզված հանգամանքներում բախվել են «ԳԱԶ-24» մակնիշի 07 ՕՕ 665 համարանիշի (վարորդ` Երեւանի բնակիչ, 54-ամյա Աշոտ Ահարոնյան) եւ «Օպել Վեկտրա» մակնիշի 27 ՍԼ 940 համարանիշի (վարորդ` Գյումրիի բնակիչ, 57-ամյա Սարգիս Հովհաննիսյան) ավտոմեքենաները:

Պատահարի հետեւանքով «Օպել Վեկտրա» մեքենայի վարորդը եւ ուղեւոր` Գյումրիի բնակիչ, 55-ամյա Սարգիս Հակոբյանը տեղում մահացել են։

Նախքան փրկարարների ժամանումը` «Օպել Վեկտրա» ավտոմեքենայի ուղեւորներ, Գյումրիի բնակիչներ` 27-ամյա Գրիգոր Աբրահամյանը, 31-ամյա Վրեժ եւ 30-ամյա Վազգեն Հակոբյանները, «ԳԱԶ-24» ավտոմեքենայի ուղեւոր` Երեւանի բնակիչ, 33-ամյա Արամ Պետրոսյանը տարբեր մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Գյումրիի «Գյուլբենկյան» բժշկական կենտրոն: 

Փրկարարները «Օպել Վեկտրա» մակնիշի ավտոմեքենայից դուրս են բերել վարորդ Ս. Հովհաննիսյանի դին եւ «ԳԱԶ-24» ավտոմեքենայի վարորդ` 54-ամյա Աշոտ Ահարոնյանին, որը նույնպես տարբեր մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Գյումրիի «Գյուլբենկյան» բժշկական կենտրոն:

Ըստ բժիշկների` տուժածների առողջական վիճակը ծանր է:

Այս խորագրի վերջին նյութերը