Հուլիսի 26-ին, ժամը 03.32-ին ահազանգ է ստացվել, որ Երևան-Գյումրի ավտոճանապարհի 92-րդ կմ-ում (Լանջիկ գյուղի մոտ) տեղի է ունեցել ավտոպատահար. կան տուժածներ, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր են մեկնել Մարալիկի հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը և մարզային փրկարարական ջոկատը:
Դեռևս չպարզված հանգամանքներում բախվել են «ԳԱԶ-24» մակնիշի 07 ՕՕ 665 պ/հ (վարորդ` Երևանի բնակիչ, 1958 թ. ծնված Աշոտ Ահարոնյան) և «Օպել Վեկտրա» մակնիշի 27 ՍԼ 940 պ/հ (վարորդ` Գյումրիի բնակիչ, 1955 թ. ծնված Սարգիս Հովհաննիսյան) ավտոմեքենաները:
Պատահարի հետևանքով «Օպել Վեկտրա» մեքենայի վարորդը և ուղևոր` Գյումրիի բնակիչ, 1953 թ. ծնված Սարգիս Հակոբյանը տեղում մահացել են։
Նախքան փրկարարների ժամանումը` «Օպել Վեկտրա» ավտոմեքենայի ուղևորներ, Գյումրիի բնակիչներ` 1985 թ. ծնված Գրիգոր Աբրահամյանը, 1981 թ. ծնված Վրեժ և 1982 թ. ծնված Վազգեն Հակոբյանները, «ԳԱԶ-24» ավտոմեքենայի ուղևոր` Երևանի բնակիչ, 1979 թ. ծնված Արամ Պետրոսյանը տարբեր մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Գյումրիի «Գյուլբենկյան» բժշկական կենտրոն:
Փրկարարները «Օպել Վեկտրա» մակնիշի ավտոմեքենայից դուրս են բերել վարորդ Ս. Հովհաննիսյանի դին և «ԳԱԶ-24» ավտոմեքենայի վարորդ` 1958 թ. ծնված Աշոտ Ահարոնյանին, որը նույնպես տարբեր մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Գյումրիի «Գյուլբենկյան» բժշկական կենտրոն:
Ըստ բժիշկների` տուժածների առողջական վիճակը ծանր է:
Բախվել են մեքենաներ