Արտաքին գործերի նախարարությունը խորը վշտով հայտնում է, որ կյանքի 73-րդ տարում մահացել է Հայաստանի Հանրապետության Արտաքին գործերի նախարարության հեռահաղորդակցության աշխատանքները համակարգող աշխատակից Գեորգի Բադալյանը:
Գեորգի Բադալյանը ծնվել է 1939թ.-ին: 1971թ.-ին ավարտել է Երևանի Պոլիտեխնիկ Ինստիտուտը՝ ստանալով ինժեներ-էլեկտրիկի մասնագիտություն:
Աշխատանքային գործունեությունը սկսել է 1955թ.-ին որպես տեխնիկ 26 Կոմիսարների անվան զբոսայգում: 1956-1957թթ. եղել է էլեկտրամեխանիկ Հիդրոտեխնիկայի գիտահետազոտական ինստիտուտում, իսկ 1957-1974թթ. հաջորդաբար աշխատել է որպես լաբորանտ, տեխնիկ, ինժեներ, ավագ ինժեներ Մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտում:
1974-1989թթ. աշխատել է ՀԿԿ Կենտկոմում որպես կազմակերպչական տեխնիկայի ինժեներ:
1989թ. եղել է «Մարս» արտադրական միավորման ավտոմատացման և կապի բաժնի պետը:
1992-1994թթ. աշխատել է ՀՀ ԱԳՆ–ում որպես գլխավոր մասնագետ:
1994-1997թթ. եղել է ԱԳՆ ինֆորմացիոն տեխնիկայի բաժնի վարիչը:
1997թ-ին ՀՀ ԱԳՆ գլխավոր մասնագետ:
1998թ-ին ղեկավարել է տելեկոմունիկացիաների բաժինը:
2004-ից աշխատել է որպես ՀՀ ԱԳՆ հեռահաղորդակցության աշխատանքները համակարգող աշխատակից:
Գեորգի Բադալյանը ամուսնացած էր, ուներ երկու երեխա:
ԱԳՆ հիմանդրումից ի վեր Գեորգի Բադալյանի երկարամյա բարեխիղճ աշխատանքը միշտ արժանացել է ամենաբարձր գնահատականի: Նրա` լավ մարդու և հավատարիմ ընկերոջ հիշատակը միշտ վառ կմնա նրան ճանաչողների սրտերում:
Մահացել է ԱԳՆ աշխատակիցը