Լրահոս

26.07.2012 08:20


Տրանսպորտի և կապի նախարարության ու «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի միջև պայմանավորվածություն է ձեռք բերվել

Տրանսպորտի և կապի նախարարության ու «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի միջև պայմանավորվածություն է ձեռք բերվել

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ ուղևորափոխադրումներով զբաղվող «Քինգ դե լյուքս» և «Տրանս կոմֆորտ» տրանսպորտային կազմակերպությունների և «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի գործունեության միջև ծագած հակասությունների հարցով, նախարարության կողմից ուսումնասիրությունների և բանակցությունների արդյունքում պայմանավորվածություն է ձեռք բերվել «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի հետ աշխատանքները կազմակերպելու այնպես, որ բարեգործությունը ծառայի հանրության շահերին, իսկ կանոնավոր ուղևորափոխադրումների բնականոն ընթացքը չխաթարվի։ Նախարարությունը կարևորելով բարեգործության նշանակությունը մեր ժողովրդի սոցիալական շերտերի համար, այսուհետ ավելի հետևողական է լինելու, որպեսզի այդ գործառույթները իրար չխոչընդոտեն։

Այս խորագրի վերջին նյութերը