Լրահոս

26.07.2012 09:35


ՄԻՊ. «Դատախազության դեմագոգիկ հայտարարությանը թերևս անիմաստ է մանրակրկիտ անդրադառնալը»

ՄԻՊ. «Դատախազության դեմագոգիկ հայտարարությանը թերևս անիմաստ է մանրակրկիտ անդրադառնալը»

Դատախազության կողմից անարժեք և վիրավորական պիտակներով, դատարկ ու մոլորեցնող «փաստարկներով»  համեմված  դեմագոգիկ և երկարաշունչ հայտարարությանը թերևս անիմաստ է մանրակրկիտ անդրադառնալը:
 Ցավոք, օրինականության, արդարության և ճշմարտախոսության հետ հեռավոր աղերսներ ունեցող դատախազության առանձին անհատներ տասնամյակներ շարունակ վարկաբեկել են իրենց համակարգը, այժմ էլ փորձում են վարկաբեկել Մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտը:

 Մենք բարձր ենք գնահատում դատախազության հարյուրավոր ազնիվ և գրագետ աշխատակիցների գործունեությունը, և վստահ ենք, որ առանձին դատախազների խախտումները  չեն ստվերի ողջ համակարգի գործունեությունը: Հուսով ենք, մոտ ապագայում, մարդու իրավունքների և օրենքի խախտումները այդ համակարգի կողմից էականորեն կնվազեն:

 

Միևնույն ժամանակ հայտնենք, որ  Անահիտ Վարդանյանի գործով  դատախազության խախտումների նոր  մանրամասները ներկայացված են այստեղ:

 Պաշտպանի աշխատակազմ

Այս խորագրի վերջին նյութերը