Պան Գի Մունը՝ Սիրիայում ստեղծված իրավիճակի մասին. «Ես աշխարհին կոչ եմ անում չհապաղել»
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը համաշխարհային առաջնորդներին կոչ է արել քայլեր ձեռնարկել Սիրիայի արյունահեղությունը դադարեցնելու ուղղությամբ՝ նշելով, որ հազարավոր զորքեր շարժվում են դեպի Հալեպ։ Այս մասին գրում է «Բի–Բի–Սի»–ն:
–Ես աշխարհին կոչ եմ անում չհապաղել: Քայլե՛ր ձեռնարկեք արյունահեղությունը հենց հիմա դադարեցնելու համար,–հայտարարել է ՄԱԿ–ի գլխավոր քարտուղարը:
Պան Գի Մունն այս կոչով է հանդես եկել այն բանից հետո, երբ ընդիմադիր ակտիվիստները հայտարարել են, թե կառավարական զորքերը տանկերով և զրահամեքենաներով շարժվում են Հալեպի վրա՝ վերագրավելու քաղաքի այն շրջանները, որոնք գտնվում են ապստամբների վերահսկողության ներքո: