Թուրք–սիրիական սահմանը սիրիացի փախստականների համար չի փակվել
Թուրք-սիրիական սահմանին ընկած բոլոր անցակետերը բաց են մնում փախստականների համար: Այս մասին, «ԻՏԱՌ–ՏԱՍՍ»–ի փոխանցմամբ, այսօր հայտարարել է ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի վարչության մամլո քարտուղար Սիբիլա Ուիլքսը.
«Թուրքիայի կառավարությունը հաստատել է, որ սահմանը բաց է լինելու: Սահմանային անցակետերը երկու ուղղությամբ էլ առևտրային նպատակներով չեն օգտագործվելու»:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Թուրքիայի մաքսային ծառայության ու առևտրի նախարար Հայաթի Յազըջըն հայտարարել է, որ Սիրիայի հետ սահմանին այսօրվանից փակվելու են բոլոր անցակետերը, ինչը պայմանավորված է Սիրիայում իրավիճակի սրումով: