Վրաստանի օլիմպիական կոմիտեն բողոքում է «Լոնդոն-2012»-ի կազմակերպիչներից
Վրաստանի ազգային օլիմպիական կոմիտեի ներկայացուցիչները բողոք-նամակ են ուղարկել Լոնդոնի օլիմպիական խաղերի կազմակերպիչներին: Այս մասին գրում է «Սպորտ էքսպրես»–ը։
Վրացիներին նյարդայնացրել ու զայրացրել է այն, որ լոնդոնյան օլիմպիական խաղերի պաշտոնական կայքում (www.london2012.com), որտեղ տեղադրված է մարզիկների մասին տեղեկատվություն, Ռուսաստանի պատվիրակության անդամ Բեսիկ Կուդուխովի ծննդավայրը նշված է Հարավային Օսիան, իսկ ռուս մարզիկ Դենիս Ցարգուշինի դեպքում գրված է «Աբխազիայի Գուդաութա քաղաք»: Ընդ որում՝ «Հարավային Օսիա» և «Գուդաութա» բառերը գրված են չակերտների մեջ՝ վերագրված Ռուսաստանին:
Վրաստանի Ազգային օլիմպիական կոմիտեն պահանջում է, որ կատարվի ուղղում, և որպես այդ մարզիկների ծննդավայր նշվի Վրաստանը։