Լրահոս

25.07.2012 18:57


Պատահաբար կոտրել է 50 հազ. ֆունտ արժողությամբ կոնյակը

Պատահաբար կոտրել է 50 հազ. ֆունտ արժողությամբ կոնյակը

Լոնդոնյան բարում պատահաբար կոտրվել է 1788թ. արտադրության «Clos de Griffier Vieux» կոնյակը, որի արժողությունը 50 հազ. ֆունտ է՝ 77,5 հազ. դոլար։ Կոնյակի փորձագետ և կոկտեյլների պատրաստման մասնագետ Սալվատորե Կալաբրեզեն նպատակ է ունեցել «Old and Wise» ըմպելիքը պատրաստել։ Դրա մեջ նա պետք է հենց այդ կոնյակն օգտագործեր և ստանար ամենաթանկ ըմպելիքը։ Դրա պատրաստման ժամանակ ներկա են եղել նաև Գինեսի ռեկորդների գրքի ներկայացուցիչները։ Բայց երբ միջոցառման ժամանակ այցելուներից մեկը պատվիրել է «Clos de Griffier Vieux»–ի երկու բաժին՝ յուրաքանչյուրը հինգ հազ. ֆունտ արժողությամբ, այնուհետև բարմենին խնդրել իրեն տալ շիշը՝ պիտակն ուսումնասիրելու համար, չի կարողացել ձեռքում պահել, և շիշը վայր է ընկել։ Այսպիսով՝ ձախողվել է նաև ամենաթանկ կոկտեյլի պատրաստումը։ Այն պետք է արժենար 5050 ֆունտ։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը