Լրահոս

25.07.2012 15:45


Գրենլանդիայի սառույցները գրեթե ամբողջությամբ հալվել են

Գրենլանդիայի սառույցները գրեթե ամբողջությամբ հալվել են

ԱՄՆ-ի Օդագնացության և տիեզերքի հետազոտությունների ազգային գործակալության (ՆԱՍԱ) երեք արբանյակները նկարել են, թե ինչպես են հուլիսի 8-ից՝ սկսած  4 օր շարունակ աննախադեպ արագությամբ հալվել Գրենլանդիայի սառույցները: Այս մաիսն տեղեկացնում է «Բի–Բի–Սի»–ն։

Չնայած ամռան ամիսներին, սովորաբար հալվում է Գրենլանդիայի սառցե շերտի գրեթե կեսը, սակայն այս անգամ այդ գործընթացի արագությունն ու ծավալները զարմացրել են գիտնականներին, ովքեր երևույթն «աննախադեպ» են որակել: Լուսանկարներում պարզ երևում է, որ որոշ հատվածներում սառույցը հալվել է մինչև 97 տոկոսով:

Ավելացնենք, որ անցյալ շաբաթ Գրելանդիայի Փեթերմեն շրջանից 120  կմ2 մեծությամբ սառցաբեկոր էր պոկվել:

Այս խորագրի վերջին նյութերը