Հուլիսի 22-ին փակվեց «Նարեկացի» արվեստի միության Շուշիի կենտրոնում անցկացվող «Արամ Մանուկյան» ամենամյա ութերորդ մանկական ամառային ճամբարը:
2004 թվականից ի վեր կանադահայ կամավորներ Հայդուկ և Աիդա Շամլյանները իրենց երկու զավակների հետ ամեն ամառ այցելում են Արցախ, և Շուշիի "Նարեկացի" արվեստի միության կենտրոնում կազմակերպում են մանկական ճամբար շուշեցի երեխաների համար:Այս տարի նախատեսված ութսուն մասնակիցների փոխարեն ճամբարում ընդգրկվեցին երկու հարյուրից ավելի շուշեցի փոքրիկներ` 5-12 տարեկան:
Ճամբարի փակման կապակցությամբ կազմակերպվեց տոնական միջոցառում: Ճամբարականներին և հյուրերին իրենց հրաժեշտի խոսքն ասացին ճամբարի կազմակերպիչներ Հայդուկ և Աիդա Շամլյանները` խոստանալով նույն նպատակով վերադառնալ հաջորդ տարի ՆԱՄ Շուշիի կենտրոն:
Իր երախտիքի խոսքն ասաց նաև "Նարեկացի" արվեստի միության հիմնադիր տնօրեն Նարեկ Հարթունյանը՝ նշելով, որ "Արամ Մանուկյան" ամենամյա ամառային ճամբարն իր հատուկ տեղն է գրավում ՆԱՄ Շուշիի կենտրոն հաճախող երեխաների սրտերում: Հանդիսավոր միջոցառման մասն էին կազմում ՆԱՄ Շուշիի կենտրոնի պարախմբի, երգչախմբի, ասմունքի և թատերական խմբերի սաների ելույթները:
Ավարտվեց «Արամ Մանուկյան» ամառային ճամբարը Շուշիում
Հուլիսի 22-ին փակվեց «Նարեկացի» արվեստի միության Շուշիի կենտրոնում անցկացվող «Արամ Մանուկյան» ամենամյա ութերորդ մանկական ամառային ճամբարը:
2004 թվականից ի վեր կանադահայ կամավորներ Հայդուկ և Աիդա Շամլյանները իրենց երկու զավակների հետ ամեն ամառ այցելում են Արցախ, և Շուշիի "Նարեկացի" արվեստի միության կենտրոնում կազմակերպում են մանկական ճամբար շուշեցի երեխաների համար:Այս տարի նախատեսված ութսուն մասնակիցների փոխարեն ճամբարում ընդգրկվեցին երկու հարյուրից ավելի շուշեցի փոքրիկներ` 5-12 տարեկան:
Ճամբարի փակման կապակցությամբ կազմակերպվեց տոնական միջոցառում: Ճամբարականներին և հյուրերին իրենց հրաժեշտի խոսքն ասացին ճամբարի կազմակերպիչներ Հայդուկ և Աիդա Շամլյանները` խոստանալով նույն նպատակով վերադառնալ հաջորդ տարի ՆԱՄ Շուշիի կենտրոն:
Իր երախտիքի խոսքն ասաց նաև "Նարեկացի" արվեստի միության հիմնադիր տնօրեն Նարեկ Հարթունյանը՝ նշելով, որ "Արամ Մանուկյան" ամենամյա ամառային ճամբարն իր հատուկ տեղն է գրավում ՆԱՄ Շուշիի կենտրոն հաճախող երեխաների սրտերում:
Հանդիսավոր միջոցառման մասն էին կազմում ՆԱՄ Շուշիի կենտրոնի պարախմբի, երգչախմբի, ասմունքի և թատերական խմբերի սաների ելույթները: