Լրահոս

25.07.2012 14:27


Երևանի զբաղվածության մասնավոր գործակալությունները կբարելավեն իրենց ծառայությունները

Երևանի զբաղվածության մասնավոր գործակալությունները կբարելավեն իրենց ծառայությունները
Զբաղվածության յոթ առաջատար մասնավոր գործակալությունների և աշխատանքի հայտարարությունների կայքերի աշխատակիցները մասնակցեցին կարողությունների զարգացման երկօրյա վերապատրաստմանը, որը տեղի ունեցավ հուլիսի 23-ից 24-ը: Վերապատրաստման նպատակն էր աջակցել գործակալությունների կողմից տրամադրվող ծառայությունների որակի և կատարողականի բարձրացմանը, ինչպես նաև թափուր աշխատատեղի և գործատուի պահանջներին համապատասխան լավագույն թեկնածուների հավաքագրման ներուժի զարգացմանը:
Հայաստանում աշխատուժի հմտությունները միշտ չէ, որ համապատասխանում են ընկերությունների ներկա պահանջներին, ինչը խոչընդոտում է ընկերությունների մրցունակությանը: Այս համատեքստում Հայաստանում է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության «Ի-Դի-Էմ-Սի» ծրագրի զբաղվածության գծով միջազգային խորհրդատու Ֆիլիպ Հըրսթը` աջակցելու տեղական զբաղվածության գործակալությունների և կարիերայի կենտրոնների ծառայությունների կատարելագործմանը: Պարոն Հըրսթը ավելի քան տասը երկրներում զբաղվածության և կարիերայի ծառայությունների հաջողված ծրագրեր մշակելու փորձ ունի: Վերապատրաստման ընթացքում նա Երևանի զբաղվածության մասնավոր գործակալությունների աշխատակիցներին ներկայացրեց ոլորտի միջազգային լավագույն փորձը:
Վերապատրաստման մասնակիցներն այժմ կարող են ստուգել և գնահատել իրենց գործակալությունների կատարողականը, մասնակցել բիզնեսի պլանավորման, աշխատատեղերի դասակարգման, աշխատանք-թեկնածու համադրման, աշխատանք փնտրողի որակավորումների և գործատուների պահանջների գնահատման աշխատանքներին: Վերապատրաստման ընթացքում քննարկվեցին նաև հաճախորդների սպասարկման և որակյալ կայքի ստեղծման թեմաները:
Վերապատրաստման նմանատիպ դասընթաց կանցկացվի նաև համալսարանների կարիերայի կենտրոնների հետ, ս.թ. հուլիսի 26-ից 27-ը:

Այս խորագրի վերջին նյութերը