Լրահոս

25.07.2012 13:48


Արգենտինայի նախագահն ու կառավարությունը բոյկոտում են «Լոնդոն–2012»–ը

Արգենտինայի նախագահն ու կառավարությունը բոյկոտում են «Լոնդոն–2012»–ը

Արգենտինայի նախագահ Կրիստինա Ֆերնանդես դե Կիրշները, ինչպես և երկրի կառավարության անդամներից որևէ մեկը, չի մասնակցի հուլիսի 27-ին Լոնդոնի Օլիմպիական խաղերի բացման արարողությանը:

Նման որոշման պատճառ է հանդիսացել Արգենտինայի և Մեծ Բրիտանիայի հակամարտությունը՝ Ֆոլքլենդյան (Մալվինյան) կղզիների հարցում:

Նշենք, որ ավելի վաղ Մեծ Բրտանիայի ԱԳՆ–ն  հայտարարել էր, որ լոնդոնյան օլիմպիական խաղերին ներկա կլինեն ռեկորդային թվով երկրների ղեկավարներ:

Հիշեցնենք, որ Ֆոլկլենդյան (իսկ ըստ Արգենտինայի՝ Մալվինյան) կղզիները համարվում են վիճելի տարածք Արգենտինայի և Մեծ Բրիտանիայի միջև։ 1982 թվականի ապրիլի երկուսից հունիսի քսանը այս երկու երկրների միջև տեղի ունեցավ չհայտարարված պատերազմ,որն ավարտվեց Մեծ Բրիտանիայի հաղթանակով, որը ցայսօր վերահսկում է այդ տարածքները։ Միաժամանակ, Արգենտինան մինչ այժմ հետ չի կանգնել կղզիների նկատմամբ իր հավակնություններից։

Այս խորագրի վերջին նյութերը