Լրահոս

25.07.2012 11:41


Մահացու պատահար

Մահացու պատահար
Հուլիսի 25-ին, ժամը 01.05-ին,  ոստիկանության Արտաշատի բաժնում հաղորդում է ստացվել, որ Ազատավան գյուղի կամրջից ավտոմեքենա է ընկել:
Պարզվել է, որ նույն օրը, ժամը 00.55-ի սահմաններում, «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենան  Ազատավան գյուղում դուրս  է եկել երթևեկելի գոտուց, բախվել կամրջի հենասյուններին և ընկել գետը:
Պատահար հետևանքով վարորդը և ուղևորը՝ Արսեն Ազատյանը, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց, որտեղ ժամը 01.50-ին, Ա. Ազատյանը մահացել է:
Կատարվում է քննություն:

Այս խորագրի վերջին նյութերը