Ինչպես տեղեկացրել էինք՝ ոստիկանության Գյումրիի բաժնի 2-րդ բաժանմունքի ծառայողները պարզել էին, որ 1975թ. ծնված Արմինե Մ.-ն վերջին մեկ ամսում հյուրընկալվելով երեք ծանոթների տներում՝ գողացել էր կանացի կոշիկներ, թեյի սպասք, ափսեներ և բաժակներ:
Հուլիսի 23-ին՝ ժամը 20։30-ին, ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ Արմինե Մ.-ն հայտնաբերվել է Արագածոտնի մարզի Արտենի գյուղում և բերման ենթարկվել բաժին: Նա խոստովանել է նաև, որ ս/թ մարտի կեսերին Գյումրիի բնակչուհի, 1952թ. ծնված Վերգուշ Հ.-ին պատկանող տնից գողացել է նվագարկիչ, բջջային հեռախոս և հագուստ:
Մի շարք գողությունների հեղինակը հայտնաբերվել է