ՀՀ գլխավոր դատախազի տեղակալն ընդունել է ԱՄՆ ՄԶԳ գնահատող խմբին
ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Արմեն Դանիելյանը 2012թ. հուլիսի 24-ին ընդունեց ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության գնահատող խմբի անդամներին:
ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը Հայաստանի Հանրապետության հետ 2013-18թթ. պետության զարգացմանն ուղղված համագործակցության ռազմավարությունը նախապատրաստելու նպատակով իրականացնում է գնահատման գործընթաց` ժողովրդավարական գործընթացների, արդյունավետ կառավարման զարգացմանն ուղղված ռազմավարական ծրագրերի իրականացման ուղղությամբ` գնահատելու Հայաստանում Միջազգային զարգացման գործակալության գործունեության և ծրագրերի իրականացման միջավայրը:
Հանդիպման ընթացում ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Արմեն Դանիելյանը հանգամանորեն ներկայացրեց ՀՀ դատախազության համակարգի կառավարման և գործունեության կազմակերպման սկզբունքները, դատաիրավական բարեփոխումների արդյունքում իրականացված փոփոխությունները: Կարևորվեցին իրավապահ մարմինների փոխհամագործակցված աշխատանքները հանցավորության դեմ պայքարում, նախաքննության և հետաքննության օրրինականության նկատմամբ դատախազական հսկողության նշանակությունը:
Անդրադարձ եղավ նաև քաղաքացիական հասարակության հետ համագործակցությանը, մասնավորապես` կոռուպցիայի դեմ պայքարում, և որպես դրական օրինակ` նշվեց ԱՄՆ ՄԶԳ ֆինանսավորմամբ գործող քաղաքացիների շահերի պաշտպանության և աջակցության հակակոռուպցիոն կենտրոնների հետ համագործակցված աշխատանքները:
Հանդիպման մասնակիցները դրական գնահատեցին օրենսդրական բարեփոխումները և շնորհակալություն հայտնեցին` իրազեկման համար: