Լրահոս

25.07.2012 11:41


Իվանիշվիլին Վրաստանում բնական աղետից տուժածներին օգնելու համար պետբյուջեին 80 մլն լարի է փոխանցել. տուգա՞նք, թե՞ օգնություն

Իվանիշվիլին Վրաստանում բնական աղետից տուժածներին օգնելու համար պետբյուջեին 80 մլն լարի է փոխանցել. տուգա՞նք, թե՞ օգնություն

Վրացի միլիարդատեր, «Վրացական երազանք» ընդդիմադիր քաղաքական կոալիցիայի առաջնորդ Բիձինա Իվանիշվիլին,  բնական աղետից տուժածներին օգնելու համար, Վրաստանի պետբյուջե է փոխանցել 80 մլն լարի (մոտավորապես 48 մլն դոլար): Այս մասին նշված է Իվանիշվիլիի  ֆեյսբուքյան էջում:

Իվանիշվիլին պնդում  է, որ Վրաստանի իշխանություններն իր առջև փակել են բոլոր ուղիները, և բնական աղետից տուժած, կարիքավոր անձանց օգնելու միակ օրինական միջոցը մնացել է ապօրինի տուգանքների վճարումը: Հիշեցնենք, որ Թբիլիսիի քաղաքային դատարանը Իավինշվիլիին մոտ 90 մլն դոլարով տուգանելու որոշում էր կայացրել։ Բողոքարկումից հետո տուգանքի չափը մոտ երկու անգամ կրճատվել էր։

Իվանիշվիլին ընդգծել է, որ ինքն արդեն պետբյուջեին փոխանցել է դատարանի կողմից սահմանված 80 մլն լարի տուգանքը՝ խոստանալով, թե իրենք հետևելու են, որ այդ գումարը լիարժեք հատկացվի բնական աղետից տուժած քաղաքացիներին:

Հիշեցնենք, որ հուլիսի 19-ին Վրաստանում գրանցված տեղատարափ անձրևները, ուժգին քամին, կարկուտը և սողանքը մեծ վնաս են պատճառել Կախեթի, Մցխեթ-Տիանետի և Ջավախքի շրջաններին: Ընդհանուր առմամբ, տուժել է ավելի քան 30 000 ընտանիք:

Այս խորագրի վերջին նյութերը