Լրահոս

25.07.2012 10:57


Վարդան Ղուկասյանի որդու մեկնելու հետ կապված որևէ արգելք չկա. ոստիկանություն

Վարդան Ղուկասյանի որդու մեկնելու հետ կապված որևէ արգելք չկա. ոստիկանություն

ՀՀ ոստիկանությունից «7օր»–ին տեղեկացրել են, որ երկրից Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի որդու՝ Սպարտակի դուրս գալու հետ կապված որևէ արգելք չկա։

–Նա կարող է գնալ։ Ոստիկանությունը որևէ արգելք չունի երկիրը նրա լքելու առումով,–ասել է ոստիկանության հասարակայնության հետ կապերի բաժնի աշխատակից Արմեն Մալխասյանը։

Երեկ երեկոյան տեղեկություն տարածվեց, որ ոստիկանությունն ու Ազգային անվտանգության ծառայությունը Սպարտակ Ղուկասյանին թույլ չեն տրվել «Շիրակ» օդանավակայանից մեկնել Մոսկվա։ Նրան ճանապարհելու են գնացել մոտ 30 հոգուց բաղկացած ընկերական շրջապատը և հոր թիկնապահները, երկրից մեկնելու արգելքի պատճառն էլ փաստթղթային անճշտություններն են եղել։

Պարզաբանման համար «7օր»–ը դիմել է նաև Ազգային անվտնագության ծառայություն, սակայն այնտեղից փոխանցել են, որ դա ոստիկանությա՛ն մեկնաբանման հարց է։

Ի դեպ, իշխանամետ թերթերից մեկում լուր է տարածվել, թե Վարդան Ղուկասյանը ՀՀԿ–ից դուրս գալու դիմում է ներկայացրել։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը