Հուլիսի 27-ին՝ ժամը 19:30-ին, Շառլ Ազնավուրի հրապարակում «Հասարակություն առանց բռնության» ՀԿ-ն բողոքի գործողություն է իրականացնելու ընդդեմ «Արմենիա» հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Դժվար ապրուստ» հեռուստասերիալի։ ՀԿ–ն կարծում է, որ այն նպաստում է կանանց նկատմամբ բռնությանը և ջատագովում գենդերային անհավասարությունը։ Ահազանգ է հնչեցվում, որ հեռուստասերիալներում կանանց հանդեպ բռնության տարատեսակ դրսևորումները, կանանց շարունական լացն ու ընկճվածությունը մտահոգվելու լուրջ տեղիք են տալիս, իսկ հենց «Դժվար ապրուստ»–ում նկարագրվող բարքերն ու կյանքի դրվագներն այնքան ճղճիմ են, որ մեքսիկական կամ բրազիլական օճառների փրփուրներին միայն երանի է պետք տալ, ու հայաստանյան «Սանտա Բարբարա»-ի այս վատ նմանակը պատուհաս է դարձել բոլորիս գլխին:
Բողոքում են «Դժվար ապրուստից»

7or.am