Լրահոս

25.07.2012 09:56


Իսրայելի վարչապետ. «Մենք պետք է վերագտնենք Թուրքիայի հետ նախկինում ունեցած հարաբերությունների մակարդակը»

Իսրայելի վարչապետ. «Մենք պետք է վերագտնենք Թուրքիայի հետ նախկինում ունեցած հարաբերությունների մակարդակը»

Իսրայելի կառավարությունը հաղորդագրություն է տարածել, որտեղ վարչապետ Բենյամին Նաթանյահուն հայտարարել է, թե տարածաշրջանում աճող անկայունությունը սպառնալիք է բոլոր երկրների համար։ Այս տեսանկյունից կարևոր է Թուրքիայի և Իսրայելի հարաբերությունների կարգավորումը։

–Թուրքիան ու Իսրայելը տարածաշրջանի հզոր և կայուն երկու տերություններն են: Մենք պետք է վերագտնենք նախկինում ունեցած հարաբերությունների մակարդակը: Դա հատկապես կարևոր է ներկայում տարածաշրջանի ընդհանուր իրավիճակի կայունացման համար,–Նեթանյահուի խոսքերը մեջբերում է իսրայելական ռադիոն:

Հիշեցնենք, որ Թել Ավիվի ու Անկարայի հարաբերությունները կտրուկ վատացան 2010թ. մայիսին` դեպի շրջափակված Պաղեստին ուղևորվող Թուրքիայի «Մավի Մարմարա» նավի վրա հարձակումից հետո: Իսրայելական ուժայինների գործողությունների հետևանքով զոհվեց Թուրքիայի 9 քաղաքացի։

Այս խորագրի վերջին նյութերը