Փարիզում հանդիպել են Հայաստանի և Ֆրանսիայի արտգործնախարարները
Հուլիսի 24-ին Փարիզում արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպում ունեցավ Ֆրանսիայի ԱԳ նախարար Լորան Ֆաբիուսի հետ: Հանդիպմանը ներկա էր նաև արտերկրում ֆրանսիացիների հարցերով նախարար Էլեն Կոնվայ-Մուրետը:
Ողջունելով Հայաստանի արտգործնախարարին՝ Ֆրանսիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն ասաց, որ այս հանդիպումը լավ առիթ է ամփոփելու երկկողմ հարաբերությունների ձեռքբերումները և նոր ազդակ հաղորդելու հայ-ֆրանսիական համագործակցությանը:
Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ Էդվարդ Նալբանդյանը նշեց, որ Ֆրանսիան և Հայաստանը ունեն առանձնաշնորհյալ հարաբերություններ, որոնք խարսխված են ավանդական բարեկամության վրա: Նա հավելեց, որ դիվանագիտական հարաբերությունների քսանամյա պատմության ընթացքում փոխհարաբերությունները վերընթաց զարգացում են ապրել՝ երկու երկրների միջև ամենաբարձր մակարդակի մի քանի տասնյակ փոխայցելություններ են տեղի ունեցել, ներառյալ Հայաստանի և Ֆրանսիայի նախագահների փոխադարձ պետական այցելությունները:
«Երկու երկրների միջև այսօր առկա է բարձր մակարդակի քաղաքական երկխոսություն, ձևավորված է լայն իրավապայմանագրային դաշտ, միջխորհրդարանական, ապակենտրոնացված ինտենսիվ կապեր, ֆրանսիական ընկերությունների ներդրումները Հայաստանի տնտեսությունում ծավալով երկրորդն են՝ գործում է ֆրանսիական կապիտալի մասնակցությամբ 160 ընկերություն բանկային, հեռահաղորդակցության, ագրոարդյունաբերության և այլ բնագավառներում: Ակտիվ համագործակցություն է ընթանում մշակութային և գիտակրթական ոլորտներում», - ընդգծեց Էդվարդ Նալբանդյանը:
Հայաստանի և Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարները անդրադարձան տարբեր բնագավառներում երկկողմ համագործակցության հետագա զարգացման ուղղությամբ ձեռնարկվելիք քայլերին:
Զրուցակիցները քննարկեցին միջազգային և տարածաշրջանային երկուստեք հետաքրքրություն ներկայացնող խնդիրներ: Այս ենթատեքստում նախարարները գոհունակությամբ արձանագրեցին, որ մի շարք միջազգային հարցերի վերաբերյալ Հայաստանի և Ֆրանսիայի դիրքորոշումները համընկնում են:
Էդվարդ Նալբանդյանն ու Լորան Ֆաբիուսը մտքեր փոխանակեցին միջազգային կազմակերպություններում հայ-ֆրանսիական համագործակցության շուրջ: Նախարարները քննարկեցին Հայաստան-Եվրոպական Միություն հարաբերությունները և այդ շրջանակներում իրականացվող ծրագրերը: Էդվարդ Նալբանդյանը ներկայացրեց Ասոցացման համաձայնագրի, մուտքի արտոնագրային ռեժիմի դյուրացման շուրջ ընթացող բանակցություններում արձանագրված առաջընթացը, Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու ստեղծման բանակցությունների ընթացքը:
Անդրադարձ կատարվեց Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության շրջանակներում փոխգործակցությանը:
Բանակցությունների օրակարգում էր արցախյան հիմնախնդրի կարգավորման գործընթացը: Էդվարդ Նալբանդյանը, բարձր գնահատելով Ֆրանսիայի կառուցողական ներգրավվածությունը որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ, վերահաստատեց Հայաստանի պատրաստակամությունը շարունակելու բանակցությունները, հասնելու հիմնախնդրի խաղաղ կարգավորմանը՝ համանախագահ երկրների ղեկավարների՝ լ՛Աքվիլայում, Մուսկոկայում, Դովիլում և Լոս–Կաբոսում ընդունված հայտարարությունների և ներկայացված առաջարկությունների հիման վրա:
Հայաստանի և Ֆրանսիայի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները մտքեր փոխանակեցին միջազգային օրակարգի մի շարք հարցերի շուրջ, անդրադարձ արվեց Իրանի միջուկային ծրագրին, Միջին Արևելքի զարգացումերին:
Էդվարդ Նալբանդյանը Լորան Ֆաբիուսին հրավիրեց այցելել Հայաստան: