ԴՆԹ ուսումնասիրությունը հօդս է ցնդեցնում այն առասպելը, որ Ապալաչյան լեռներում բնակվող մեկ միլիոն ժողովուրդ ունի թուրքական ծագում
Տասնամյակներ շարունակ թուրք կեղծ պատմաբաններն ու պրոպագանդիստները արտառոց պնդումներ են անում, որ թուրքերը նախահայրերն են աշխարհի տարբեր էթնիկ խմբերի, ներառյալ՝ ամերիկահնդկացիների, սև ամերիկացիների և որ ամենատարօրինակն է՝ մելունջենցիների՝ Ապալաչյան լեռներում բնակվող թխամաշկ բնակիչների։
Վաշինգտոնում հայերի կողմից իրականացվող քաղաքական գործունեություններին հակազդելու նպատակով, Թուրքիայի կառավարությունը ձեռք է մեկնում բոլոր նրանց, ովքեր համաձայն են համագործակցել ֆինանսավորվող ճանապարհորդությունների, հատուկ նվերների և այլ ֆինանսական պարգևների դիմաց, այդ թվում՝ ֆինանսավորելով մելունջենցիների ենթադրյալ թուրքական ծագման ուսումնասիրություններն ու դրանց վերաբերյալ համաժողովները։ Թեև այդ մեկ միլիոն ապալաչյացիները չունեն մեծ քաղաքական կշիռ Կոնգրեսում, այնուամենայնիվ Անկարան շահագրգռված է, որ պնդի, թե նրանք սերում են թուրքերից՝ հույս ունենալով ամրապնդել Միացյալ Նահանգներում իր քաղաքական և տնտեսական կապերը։
Թուրքական նախաձեռնությունը բախվեց մի «փոքր» խնդրի. գոյություն չունեն ապացույցներ, որ մելունջենցիները սերվել են թուրքերից։ Այս խնդիրը հեշտությամբ լուծվեց, երբ Թուրքիայի կառավարությունը մելունջենցի Ն. Բրենթ Կենեդիին տրամադրեց «հետազոտությունների իրականացման համար դրամաշնորհ»։ 1995 թվականի ապրիլին նա գնաց Ստամբուլ և գրեց մի գիրք, որտեղ պնդում է, որ գերի վերցված հարյուրավոր օսմանյան նավաստիներ բերվել են Հյուսիսային Կարոլինա Ֆրենսիս Դրեյքի կողմից 16–րդ դարում։
Քենեդին կազմել է թուրքերի և մելունջենցիների միջև «ապշեցուցիչ» նմանությունների երկար մի ցանկ, օրինակ՝ տավարի միս և կարտոֆիլի պյուրե ուտելը, միմյանց գրկելու սովորույթը, ապալաչյացիների մգդակաց վերմակների օսմանյան ձևը, անատոլիական ժողովրդական պարողների կողմից կադրիլի կատարումը և թուրքական երաժշտության բլյուգրասի պես հնչելը։ Նա հայտնաբերեց, որ թուրքերեն «նեյայգարա» բառը հնչում է ինչպես «Նիագարա», «դիլհահ յեր» բառը արտասանվում է Դելևար, «թենասուհ» նշանակում է Թենեսի, «քան թոքը»՝ Կենտուկի, իսկ «ալլահ բամյա»՝ Ալաբամա։
Ապա Քենեդին նշեց, որ թուրք գիտնականները «երկար ժամանակ է, ինչ կարծում են, որ իրենց և Արևելյան Ամերիկայի ծովամերձ շրջանում ապրող ամերիկահնդկացիների միջև գոյություն ունեցող կապը հիմնված է ինչպես ֆիզիկական արտաքինի, այնպես էլ ընդհանուր բառերի և սովորույթների վրա»։ Նա հավաքագրել է այս «կարևոր փաստերը» թուրք «պատմաբաններից» Ստամբուլում Մարմարա համալսարանում իր հանդիպումների ընթացքում։ «Մի քանի հարյուր օսմանյան նավաստիներ կարողացել են թողնել ուժեղ գենետիկ, մշակութային և լեզվաբանական ազդեցություն տասնվեցերորդ դարի ամերիկահնդկացիների վրա, որոնց հետ նրանք ամուսնացել են», – վստահաբար եզրակացնում է Քենեդին։ Ապալաչյացիներին, այնուամենայնիվ, զայրացնում է մելունջենցիների էթնիկ ծագման փաստի աղավաղումը և իրենց պատմության շահարկումը։ Տեխասի Հյուստոն քաղաքից պատմաբան և մրցանակագիր լրագրող Թիմ Հաշան ինձ ուղարկեց մի նամակ, որում խնդրում էր «ուսումնասիրել ԹԱԱԱ–ի (Թուրք–ամերիկյան ասոցիացիաների ասամբլեայի) և մելունջենական ժառանգության միության միջև էժանագին կապը»։ Հաշան պնդում է, որ «մելունջենցիները քիչ հայտնի երեք ցեղերից (սպիտակ, սև և ամերիկահնդկացիներ) բաղկացած համայնք է Վերջինիա և Թենեսի նահանգներում գտնվող Ապալաչյան լեռներում։ Ո՛չ այժմ, ո՛չ էլ երբևէ մենք չենք եղել թուրք։ Սակայն, մելունջենցիները շահագործվում են թուրքական միությունների կողմից հերքելու համար Հայոց ցեղասպանության փաստը և աջակցելու Վաշինգտոնում թուրքական վիճահարույց օրակարգերին»։ Հաշան իր նամակում բացահայտեց, որ Թուրքիան «ուղարկել է նվերներ, ինչպիսիք են շատրվաններ (cesme) նրանց, ովքեր ժխտում են Հայոց ցեղասպանությունը։ Նրանք ասել են մամուլին, որ նրանք ակնկալում են մեր աջակցությունը Վաշինգտոնում։ Ինձ շարունակ տանջում է այն հարցը, թե ինչու է թուրքական համաշխարհային հետազոտությունների հիմնադրամը վճարում ավիատոմսերի համար, որպեսզի լեռնաբնակ խոնարհ բազմաթիվ ապալաչյացիներին ուղարկի ԱՄՆ–ից Թուրքիա։ Մենք մեծ կամ հարուստ ժողովուրդ չենք։ Ինչու՞ են Թուրքիայի նախագահն ու վարչապետը առանձին հարցազրույցներ տալիս Ապալաչյան լեռների մելունջենցիներին, երբ այցելում են։ Ինչու՞ են ԹԱԱԱ–ն և Ստամբուլի շրջանավարտների խումբը վճարում մելունջենցիներին Նյու Յորք ուղարկելու համար՝ Թուրքիային մատուցած նրանց ծառայությունների դիմաց»։ Հաշայի՝ մելունջեոնցիների էթնիկ ծագման վերաբերյալ հրապարակված աշխատանքները հաստատվում են «Journal of Genetic Genealogy» ամսագրում հրապարակված նոր ԴՆԹ–ի ուսումնասիրությամբ, որը հերքում է այն «անհիմն պնդումները», որ մելունջենցիները թուրք ստրուկների հետնորդներն են։ Փոխարենը, հետազոտությունում նշվում է, որ նրանք Սահարայից աֆրիկացի տղամարդկանց և Հյուսիսային կամ Կենտրոնական Եվրոպայի սպիտակ կանանց ժառանգներն են»։ Այս ուսումնասիրության հրապարակումից շատ ժամանակ չանցած թուրք–ամերիկյան խմբի սևերես ղեկավարը իր հետևորդներին հաղորդեց վատ լուրը. «Ապալաչյան լեռներում բնակվող մելունջենցիները թուրք չեն»։
Չնայած անվիճելի ԴՆԹ–ի ապացույցներին, անուղղելի թուրք պրոպագանդիստները հավանաբար անտեսեն գիտական ուսումնասիրությունները։ Նրանք կշարունակեն պնդել, որ երկիր մոլորակիս վրա գրեթե ամեն մարդ սերել է թուրքերից։ Ինչպես Թիմ Հաշան ձեռք առնելով գրել է.
«Աբրահամ Լինքոլնը թուրք էր։ Էլվիս Փրեսլին թուրք էր։ Ամերիկահնդկացիները թուրքեր են։ Օբամայի մաման թուրք էր։ Մելունջենցիները ծնվել են Հեթֆիլդի և Մքքոյի [կատաղի կռիվներ անցկացրած] երկրում։ Թշնամությունը մեր ԴՆԹ–ում է։ Թուրքերը չգիտեն դեռ, բայց զղջալու են, որ ագահ տգետ մարդկանց կաշառում են, որպեսզի նրանք հերքեն Հայոց ցեղասպանությունը»։
ԴՆԹ ուսումնասիրությունը հօդս է ցնդեցնում այն առասպելը, որ Ապալաչյան լեռներում բնակվող մեկ միլիոն ժողովուրդ ունի թուրքական ծագում
Տասնամյակներ շարունակ թուրք կեղծ պատմաբաններն ու պրոպագանդիստները արտառոց պնդումներ են անում, որ թուրքերը նախահայրերն են աշխարհի տարբեր էթնիկ խմբերի, ներառյալ՝ ամերիկահնդկացիների, սև ամերիկացիների և որ ամենատարօրինակն է՝ մելունջենցիների՝ Ապալաչյան լեռներում բնակվող թխամաշկ բնակիչների։
Վաշինգտոնում հայերի կողմից իրականացվող քաղաքական գործունեություններին հակազդելու նպատակով, Թուրքիայի կառավարությունը ձեռք է մեկնում բոլոր նրանց, ովքեր համաձայն են համագործակցել ֆինանսավորվող ճանապարհորդությունների, հատուկ նվերների և այլ ֆինանսական պարգևների դիմաց, այդ թվում՝ ֆինանսավորելով մելունջենցիների ենթադրյալ թուրքական ծագման ուսումնասիրություններն ու դրանց վերաբերյալ համաժողովները։ Թեև այդ մեկ միլիոն ապալաչյացիները չունեն մեծ քաղաքական կշիռ Կոնգրեսում, այնուամենայնիվ Անկարան շահագրգռված է, որ պնդի, թե նրանք սերում են թուրքերից՝ հույս ունենալով ամրապնդել Միացյալ Նահանգներում իր քաղաքական և տնտեսական կապերը։
Թուրքական նախաձեռնությունը բախվեց մի «փոքր» խնդրի. գոյություն չունեն ապացույցներ, որ մելունջենցիները սերվել են թուրքերից։ Այս խնդիրը հեշտությամբ լուծվեց, երբ Թուրքիայի կառավարությունը մելունջենցի Ն. Բրենթ Կենեդիին տրամադրեց «հետազոտությունների իրականացման համար դրամաշնորհ»։ 1995 թվականի ապրիլին նա գնաց Ստամբուլ և գրեց մի գիրք, որտեղ պնդում է, որ գերի վերցված հարյուրավոր օսմանյան նավաստիներ բերվել են Հյուսիսային Կարոլինա Ֆրենսիս Դրեյքի կողմից 16–րդ դարում։
Քենեդին կազմել է թուրքերի և մելունջենցիների միջև «ապշեցուցիչ» նմանությունների երկար մի ցանկ, օրինակ՝ տավարի միս և կարտոֆիլի պյուրե ուտելը, միմյանց գրկելու սովորույթը, ապալաչյացիների մգդակաց վերմակների օսմանյան ձևը, անատոլիական ժողովրդական պարողների կողմից կադրիլի կատարումը և թուրքական երաժշտության բլյուգրասի պես հնչելը։ Նա հայտնաբերեց, որ թուրքերեն «նեյայգարա» բառը հնչում է ինչպես «Նիագարա», «դիլհահ յեր» բառը արտասանվում է Դելևար, «թենասուհ» նշանակում է Թենեսի, «քան թոքը»՝ Կենտուկի, իսկ «ալլահ բամյա»՝ Ալաբամա։
Ապա Քենեդին նշեց, որ թուրք գիտնականները «երկար ժամանակ է, ինչ կարծում են, որ իրենց և Արևելյան Ամերիկայի ծովամերձ շրջանում ապրող ամերիկահնդկացիների միջև գոյություն ունեցող կապը հիմնված է ինչպես ֆիզիկական արտաքինի, այնպես էլ ընդհանուր բառերի և սովորույթների վրա»։ Նա հավաքագրել է այս «կարևոր փաստերը» թուրք «պատմաբաններից» Ստամբուլում Մարմարա համալսարանում իր հանդիպումների ընթացքում։ «Մի քանի հարյուր օսմանյան նավաստիներ կարողացել են թողնել ուժեղ գենետիկ, մշակութային և լեզվաբանական ազդեցություն տասնվեցերորդ դարի ամերիկահնդկացիների վրա, որոնց հետ նրանք ամուսնացել են», – վստահաբար եզրակացնում է Քենեդին։
Ապալաչյացիներին, այնուամենայնիվ, զայրացնում է մելունջենցիների էթնիկ ծագման փաստի աղավաղումը և իրենց պատմության շահարկումը։ Տեխասի Հյուստոն քաղաքից պատմաբան և մրցանակագիր լրագրող Թիմ Հաշան ինձ ուղարկեց մի նամակ, որում խնդրում էր «ուսումնասիրել ԹԱԱԱ–ի (Թուրք–ամերիկյան ասոցիացիաների ասամբլեայի) և մելունջենական ժառանգության միության միջև էժանագին կապը»։ Հաշան պնդում է, որ «մելունջենցիները քիչ հայտնի երեք ցեղերից (սպիտակ, սև և ամերիկահնդկացիներ) բաղկացած համայնք է Վերջինիա և Թենեսի նահանգներում գտնվող Ապալաչյան լեռներում։ Ո՛չ այժմ, ո՛չ էլ երբևէ մենք չենք եղել թուրք։ Սակայն, մելունջենցիները շահագործվում են թուրքական միությունների կողմից հերքելու համար Հայոց ցեղասպանության փաստը և աջակցելու Վաշինգտոնում թուրքական վիճահարույց օրակարգերին»։
Հաշան իր նամակում բացահայտեց, որ Թուրքիան «ուղարկել է նվերներ, ինչպիսիք են շատրվաններ (cesme) նրանց, ովքեր ժխտում են Հայոց ցեղասպանությունը։ Նրանք ասել են մամուլին, որ նրանք ակնկալում են մեր աջակցությունը Վաշինգտոնում։ Ինձ շարունակ տանջում է այն հարցը, թե ինչու է թուրքական համաշխարհային հետազոտությունների հիմնադրամը վճարում ավիատոմսերի համար, որպեսզի լեռնաբնակ խոնարհ բազմաթիվ ապալաչյացիներին ուղարկի ԱՄՆ–ից Թուրքիա։ Մենք մեծ կամ հարուստ ժողովուրդ չենք։ Ինչու՞ են Թուրքիայի նախագահն ու վարչապետը առանձին հարցազրույցներ տալիս Ապալաչյան լեռների մելունջենցիներին, երբ այցելում են։ Ինչու՞ են ԹԱԱԱ–ն և Ստամբուլի շրջանավարտների խումբը վճարում մելունջենցիներին Նյու Յորք ուղարկելու համար՝ Թուրքիային մատուցած նրանց ծառայությունների դիմաց»։
Հաշայի՝ մելունջեոնցիների էթնիկ ծագման վերաբերյալ հրապարակված աշխատանքները հաստատվում են «Journal of Genetic Genealogy» ամսագրում հրապարակված նոր ԴՆԹ–ի ուսումնասիրությամբ, որը հերքում է այն «անհիմն պնդումները», որ մելունջենցիները թուրք ստրուկների հետնորդներն են։ Փոխարենը, հետազոտությունում նշվում է, որ նրանք Սահարայից աֆրիկացի տղամարդկանց և Հյուսիսային կամ Կենտրոնական Եվրոպայի սպիտակ կանանց ժառանգներն են»։ Այս ուսումնասիրության հրապարակումից շատ ժամանակ չանցած թուրք–ամերիկյան խմբի սևերես ղեկավարը իր հետևորդներին հաղորդեց վատ լուրը. «Ապալաչյան լեռներում բնակվող մելունջենցիները թուրք չեն»։
Չնայած անվիճելի ԴՆԹ–ի ապացույցներին, անուղղելի թուրք պրոպագանդիստները հավանաբար անտեսեն գիտական ուսումնասիրությունները։ Նրանք կշարունակեն պնդել, որ երկիր մոլորակիս վրա գրեթե ամեն մարդ սերել է թուրքերից։ Ինչպես Թիմ Հաշան ձեռք առնելով գրել է.
«Աբրահամ Լինքոլնը թուրք էր։ Էլվիս Փրեսլին թուրք էր։ Ամերիկահնդկացիները թուրքեր են։ Օբամայի մաման թուրք էր։ Մելունջենցիները ծնվել են Հեթֆիլդի և Մքքոյի [կատաղի կռիվներ անցկացրած] երկրում։ Թշնամությունը մեր ԴՆԹ–ում է։ Թուրքերը չգիտեն դեռ, բայց զղջալու են, որ ագահ տգետ մարդկանց կաշառում են, որպեսզի նրանք հերքեն Հայոց ցեղասպանությունը»։
Հարութ Սասունյան
«Կալիֆորնիա Կուրիեր» թերթի խմբագիր
Թարգմանիչ՝ Կ. Գևորգյան