Խթանելով արդարադատությունը ՀՀ-ում՝ զինվորական հանցագործությունների գործերով
Հուլիսի 24-ին տեղի ունեցավ «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ի նախաձեռնած քննարկում-միջոցառումը նվիրված զինվորական հանցագործություններով դատական քննությունների մոնիթորինգին: Մոնիթորինգի արդյունքում ստացված տվյալները մշակվել ու ամփոփվել են ծրագրի հաշվետվություն-զեկույցում: Միջոցառման նպատակն էր զեկույցը ներկայացնել ոլորտի մասնագետներին, շահագրգիռ կազմակերպություններին ու լայն հասարակությանը: Զեկույցի և դրանում արծարծված խնդիրների շուրջ հնարավորիս լայն ու ընդգրկուն քննարկում ծավալելու նպատակով՝միջոցառմանը ելույթի խոսքով հանդես գալու համար հրավիրվել էին ոլորտի պատասխանատու բոլոր գերատեսչությունները: Միջոցառումը վարում էր «Բաց հասարակության Հիմնադրամներ-Հայաստան» գրասենյակի գործադիր տնօրեն Լարիսա Մինասյանը, միջոցառման բանախոսն էր «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ի նախագահ Սիրանուշ Սահակյանը, ՀՀ Պաշտպանության նախարարության տեսանկյուն էր ներկայացնում ՀՀ ՊՆ Քննչական ծառայության պետի տեղակալ Արման Պողոսյանը, ՀՀ Զինվորական դատախազությունը ներկայացնում էր ՀՀ ՊՆ ՔԾ Հատուկ կարևորության գործերով բաժնում քննվող գործերի բաժնի ղեկավար Արտակ Հարությունյանը: Միջոցառման վարող տկն. Մինասյանն իր բացման խոսքում բարձր գնահատեց կազմակերպության իրականացրած աշխատանքը, թե՛ բուն մոնիթորինգի ընթացքում, և թե՛ զեկույցի պատրաստման աշխատանքներում: Նշվեց, որ զեկույցը բավականաչափ բովանդակալից է, պարունակում է ստացված տվյալների մանրակրկիտ վերլուծություն և, որ թերևս շատ կարևոր է, ուսումնասիրության ընթացքում բացահայտած խնդիրներն արդյունավետորեն կարգավորելու առաջարկներ: Զեկույցը մանրամասնորեն ներկայացնելու ելույթի համար խոսք տրվեց տկն. Սիրանուշ Սահակյանին: Տկն. Սահակյանը իր խոսքում հակիրճ անդրադարձավ ծրագրի նպատակներին ու մեթոդոլոգիային, առանձնակի շեշտեց, որ մոնիթորինգը իրականացնելով կազմակերպությունն առաջնային նպատակ չի հետապնդել բացահայտելու ՀՀ Զինված ուժերում հանցավորությունը ծնող պատճառները, այլ առավել շատ դիտարկել զինվորական հանցագործություններով դատական քննության ընթացքում տեղ գտած դատավարական խնդիրներն ու օրինաչափությունները, սակայն հիմնական նպատակին զուգահեռաբար՝ հայտնաբերվել ու զեկույցում տեղ են գտել հանցագործության մեջ մեղադրվող անձանց մի շարք չափանիշների (տարիք, կրթական մակարդակ, զինվորական կոչում և այլն) և կատարված հանցագործությունների միջև հստակ կապեր, որոշակի օրինաչափություններ նախաքննության ընթացքում կիրառված խափանման միջոցի, դատավարական ընթացակարգի և կիրառված պատիժների միջև: Այնուհետև բանախոսը ներկայացրեց մոնիթորինգի ընթացքում հայտնաբերված զինվորական հանցագործությունների դատական քննության ընթացքում առավել հաճախ հանդիպող խնդիրները, նյութական ու դատավարական իրավախախտումները: Անդրադարձ կատարվեց այնպիսի կարևորագույն խնդիրների, ինչպիսիք են պաշտպանության իրավունքի ապահովումը նախաքննության և դատական քննության ընթացքում, վկաների պաշտպանությունը,զինծառայողների կարգապահական պատասխանատվությունը և այլն: : ՊՆ ներկայացուցիչ պրն. Պողոսյանը իր ելույթում բարձր գնահատեց կազմակերպության կատարած աշխատանքը, սակայն նշեց նաև, որ ըստ իրեն, դիտարկված գործերի թիվը (181 գործ) թերևս բավարար չէ զեկույցում վեր հանված խնդիրների շուրջ ամբողջական պատկերացում կազմելու համար: Պրն. Պողոսյանը առաջարկեց համագործակցել իրենց ծառայության հետ հետագա բոլոր ծրագրերի շրջանակներում՝ առավել ընդգրկուն տեղեկատվության փոխանակման համար: Զինվորական դատախազության ներկայացուցիչ պրն. Հարությունյանը իր խոսքում նշեց, որ իրենց գերատեսչությունը նույնպես զեկույցը արժանացրել է բարձր գնահատանքի, ինքը գտնում է, որ զեկույցում տեղ գտած եզրահանգումները լիովին հավասարակշռված են, առաջարկները՝ իրատեսական: Հարկ է ենք համարում նշել, որ զեկույցի բաց քննարկմանը հրավիրվել են նաև ՀՀ Դատական համակարգի բոլոր ատյանների ներկայացուցիչները, քանի որ ծրագիրը իրենից ներկայացնում էր հենց դատական մոնիթորինգ՝ դատական քննության ընթացքում խնդիրների վերհանելու հստակ ուղղորդվածությամբ, ինչպես նաև ՀՀ արդարադատության համակարգը միջազգային չափանիշներին համապատասխանեցման գործընթացը խթանելու երկարաժամկետ նպատակով: Թերևս ՀՀ Դատական համակարգի մեր գործընկերները թե՛ զեկույցի վերաբերյալ նախնական փորձագիտական կարծիքներ տրամադրելու և թե՛ բուն քննարկման գործընթացների հանդեպ առանձնակի ակտիվություն չեն ցուցաբերել: Ելույթներից հետո քննարկման մասնակիցներին առաջարկվեց բանախոսներին ուղղել իրենց հարցերը: Քննարկման հարց ու պատասխանի հատվածում առավելապես ակտիվ էին հանրային պաշտպանները, որոնք մտահոգություն արտահայտեցին առ այն, որ նախաքննության ընթացքում պաշտպանությունից հրաժարվելու դեպքերը բավականաչափ են և տպավորություն է ստեղծվում, որ մեղադրյալների հետ ուղղորդված աշխատանք է տարվում իրենց հրամանատարների կողմից, նպատակ ունենալով հնարավորինս «բացառել» կողմնակի անձանց մասնակցությունը գործին: Հակիրճ ելույթով հանդես եկավ նաև ՀՀ Պն-ին առընթեր հասարակական խորհրդի նախագահ Գեղամ Հարությունյանը, իր խոսքում նա հարց հնչեցրեց արտագնա նիստերի վերաբերյալ: Հարցին ի պատասխան կազմակերպության ավագ իրավաբան-փորձագետ Արաքս Մելքոնյանը հետաքրքիր տեղեկատվություն ներկայացրեց, համաձայն որի՝ հաճախ արտագնա նիստերը հանդիսանում են յուրօրինակ «դաստիրակչական» միջոց զինված ուժերում կարգապահության խթանման նպատակով:
Խթանելով արդարադատությունը ՀՀ-ում՝ զինվորական հանցագործությունների գործերով
Հուլիսի 24-ին տեղի ունեցավ «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ի նախաձեռնած քննարկում-միջոցառումը նվիրված զինվորական հանցագործություններով դատական քննությունների մոնիթորինգին:
Մոնիթորինգի արդյունքում ստացված տվյալները մշակվել ու ամփոփվել են ծրագրի հաշվետվություն-զեկույցում: Միջոցառման նպատակն էր զեկույցը ներկայացնել ոլորտի մասնագետներին, շահագրգիռ կազմակերպություններին ու լայն հասարակությանը:
Զեկույցի և դրանում արծարծված խնդիրների շուրջ հնարավորիս լայն ու ընդգրկուն քննարկում ծավալելու նպատակով՝միջոցառմանը ելույթի խոսքով հանդես գալու համար հրավիրվել էին ոլորտի պատասխանատու բոլոր գերատեսչությունները: Միջոցառումը վարում էր «Բաց հասարակության Հիմնադրամներ-Հայաստան» գրասենյակի գործադիր տնօրեն Լարիսա Մինասյանը, միջոցառման բանախոսն էր «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ի նախագահ Սիրանուշ Սահակյանը, ՀՀ Պաշտպանության նախարարության տեսանկյուն էր ներկայացնում ՀՀ ՊՆ Քննչական ծառայության պետի տեղակալ Արման Պողոսյանը, ՀՀ Զինվորական դատախազությունը ներկայացնում էր ՀՀ ՊՆ ՔԾ Հատուկ կարևորության գործերով բաժնում քննվող գործերի բաժնի ղեկավար Արտակ Հարությունյանը:
Միջոցառման վարող տկն. Մինասյանն իր բացման խոսքում բարձր գնահատեց կազմակերպության իրականացրած աշխատանքը, թե՛ բուն մոնիթորինգի ընթացքում, և թե՛ զեկույցի պատրաստման աշխատանքներում: Նշվեց, որ զեկույցը բավականաչափ բովանդակալից է, պարունակում է ստացված տվյալների մանրակրկիտ վերլուծություն և, որ թերևս շատ կարևոր է, ուսումնասիրության ընթացքում բացահայտած խնդիրներն արդյունավետորեն կարգավորելու առաջարկներ: Զեկույցը մանրամասնորեն ներկայացնելու ելույթի համար խոսք տրվեց տկն. Սիրանուշ Սահակյանին: Տկն. Սահակյանը իր խոսքում հակիրճ անդրադարձավ ծրագրի նպատակներին ու մեթոդոլոգիային, առանձնակի շեշտեց, որ մոնիթորինգը իրականացնելով կազմակերպությունն առաջնային նպատակ չի հետապնդել բացահայտելու ՀՀ Զինված ուժերում հանցավորությունը ծնող պատճառները, այլ առավել շատ դիտարկել զինվորական հանցագործություններով դատական քննության ընթացքում տեղ գտած դատավարական խնդիրներն ու օրինաչափությունները, սակայն հիմնական նպատակին զուգահեռաբար՝ հայտնաբերվել ու զեկույցում տեղ են գտել հանցագործության մեջ մեղադրվող անձանց մի շարք չափանիշների (տարիք, կրթական մակարդակ, զինվորական կոչում և այլն) և կատարված հանցագործությունների միջև հստակ կապեր, որոշակի օրինաչափություններ նախաքննության ընթացքում կիրառված խափանման միջոցի, դատավարական ընթացակարգի և կիրառված պատիժների միջև: Այնուհետև բանախոսը ներկայացրեց մոնիթորինգի ընթացքում հայտնաբերված զինվորական հանցագործությունների դատական քննության ընթացքում առավել հաճախ հանդիպող խնդիրները, նյութական ու դատավարական իրավախախտումները: Անդրադարձ կատարվեց այնպիսի կարևորագույն խնդիրների, ինչպիսիք են պաշտպանության իրավունքի ապահովումը նախաքննության և դատական քննության ընթացքում, վկաների պաշտպանությունը,զինծառայողների կարգապահական պատասխանատվությունը և այլն: :
ՊՆ ներկայացուցիչ պրն. Պողոսյանը իր ելույթում բարձր գնահատեց կազմակերպության կատարած աշխատանքը, սակայն նշեց նաև, որ ըստ իրեն, դիտարկված գործերի թիվը (181 գործ)
թերևս բավարար չէ զեկույցում վեր հանված խնդիրների շուրջ ամբողջական պատկերացում կազմելու համար: Պրն. Պողոսյանը առաջարկեց համագործակցել իրենց ծառայության հետ հետագա բոլոր ծրագրերի շրջանակներում՝ առավել ընդգրկուն տեղեկատվության փոխանակման համար: Զինվորական դատախազության ներկայացուցիչ պրն. Հարությունյանը իր խոսքում նշեց, որ իրենց գերատեսչությունը նույնպես զեկույցը արժանացրել է բարձր գնահատանքի, ինքը գտնում է, որ զեկույցում տեղ գտած եզրահանգումները լիովին հավասարակշռված են, առաջարկները՝ իրատեսական:
Հարկ է ենք համարում նշել, որ զեկույցի բաց քննարկմանը հրավիրվել են նաև ՀՀ Դատական համակարգի բոլոր ատյանների ներկայացուցիչները, քանի որ ծրագիրը իրենից ներկայացնում էր հենց դատական մոնիթորինգ՝ դատական քննության ընթացքում խնդիրների վերհանելու հստակ ուղղորդվածությամբ, ինչպես նաև ՀՀ արդարադատության համակարգը միջազգային չափանիշներին համապատասխանեցման գործընթացը խթանելու երկարաժամկետ նպատակով: Թերևս ՀՀ Դատական համակարգի մեր գործընկերները թե՛ զեկույցի վերաբերյալ նախնական փորձագիտական կարծիքներ տրամադրելու և թե՛ բուն քննարկման գործընթացների հանդեպ առանձնակի ակտիվություն չեն ցուցաբերել:
Ելույթներից հետո քննարկման մասնակիցներին առաջարկվեց բանախոսներին ուղղել իրենց հարցերը: Քննարկման հարց ու պատասխանի հատվածում առավելապես ակտիվ էին հանրային պաշտպանները, որոնք մտահոգություն արտահայտեցին առ այն, որ նախաքննության ընթացքում պաշտպանությունից հրաժարվելու դեպքերը բավականաչափ են և տպավորություն է ստեղծվում, որ մեղադրյալների հետ ուղղորդված աշխատանք է տարվում իրենց հրամանատարների կողմից, նպատակ ունենալով հնարավորինս «բացառել» կողմնակի անձանց մասնակցությունը գործին: Հակիրճ ելույթով հանդես եկավ նաև ՀՀ Պն-ին առընթեր հասարակական խորհրդի նախագահ Գեղամ Հարությունյանը, իր խոսքում նա հարց հնչեցրեց արտագնա նիստերի վերաբերյալ: Հարցին ի պատասխան կազմակերպության ավագ իրավաբան-փորձագետ Արաքս Մելքոնյանը հետաքրքիր տեղեկատվություն ներկայացրեց, համաձայն որի՝ հաճախ արտագնա նիստերը հանդիսանում են յուրօրինակ «դաստիրակչական» միջոց զինված ուժերում կարգապահության խթանման նպատակով:
«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ