Հուլիսի 24-ին հայտարարված Աջափնյակ վարչական շրջանի մասնակի ջրամատակարարման դադարեցման պատճառը նորից Շինարարների փողոցում կատարվող ջրամիացման աշխատանքներն են:
Մենք արդեն երկու անգամ գրել ենք “Երևան Ջուր” ՓԲԸ կողմից Աջափնյակի ջրամատակարարման ծրագրի շրջանակներում տարվող աշխատանքների մասին: Կապալառու “Շինմաստեր” ՍՊԸ մասնագետներն արդեն իսկ Շինարարների փողոցից մինչև Արզումանյան փողոց ձգվող 300մմ տրամագծով վթարված խողովակի վրայի միացումները մեկը մյուսի հետևից տեղափոխում են հարևանությամբ անցնող մեկ այլ` 400մմ տրամագիծ ունեցող և տեխնիկապես բարվոք վիճակում գտնող ջրագծի վրա: Դրա շնորհիվ հարակից տարածքներում նվազում է ջրի կորուստը, կարգավորվում է ջրամատակարարումը և սպառողների մոտ ապահովվում համապատասխան ճնշում:
Հերթական ջրանջատման շրջանակներում կապալառուն վերակառուցում էր ևս մեկ դիտահոր, տեղադրում նոր փական ու հարակից շենքերը սնուցող բակային պոմպակայանը միացնում նշված 400մմ տրամագծով խողովակին: Ինչպես նշեց կապալառու կազմակերպության ներկայացուցիչը, հաշվի առնելով Շինարարների փողոցի ծանրաբեռնվածությունը և քաղաքապետարանի կողմից շինարարական կազմակերպություններին ներկայացվող պահանջները, այսուհետ դիտահորերը վերակառուցվելու են առանձին-առանձին և հնարավորինս արագ, որպեսզի հանրությանը պատճառվող անհանգստությունը նվազագույնի հասցվի:
“Շինմաստեր” ՍՊԸ-ն ընկերության “Մաշտոց” շահագործման տեղամասի հետ համագործակցելով նպատակ ունի նույն օրը՝ հուլիսի 24-ին երեկոյան ավարտել աշխատանքները և վերսկսել Շինարարների, Աբելյան, Ջանիբեկյան, Արզումանյան, Առաքելյան, Էստոնական, Սիսակյան, Եղիազարյան, Լևոնյան, Հակոբյանց փողոցների, Լենինգրադյան փողոցի 32, 34, 36, 38, 40, 40ա, 42 շենքերի և հարակից տարածքների ջրամատակարարումը:
Շինարարների փողոցում ջրամիացում է

Հաղորդակցության բաժին