Քննարկվել են հայ-ռուսական ռազմավարական համագործակցությանն առնչվող հարցեր
Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի Պետական դումայի նախագահ Սերգեյ Նարիշկինի գլխավորած պատվիրակությանը:
Սերգեյ Նարիշկինը ողջունել է Հայաստանի և Ռուսաստանի կառավարությունների միջև համագործակցության նոր ծրագրի մշակման նախաձեռնությունը և իր աջակցությունը հայտնել աշխատանքների իրականացման գործում: Այնուհետև զրուցակիցներն անդրադարձել են Եվրասիական տնտեսական միության շրջանակներում տեղի ունեցող ինտերգրացիոն գործընթացիներին, երկու երկրների մարզերի միջև համագործակցության խորացման, Հայաստանում ստեղծվող ազատ տնտեսական գոտիներում հնարավոր ներդրումների ներգրավման հարցերին:
Քննարկվել են հայ-ռուսական ռազմավարական համագործակցությանն առնչվող հարցեր
Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի Պետական դումայի նախագահ Սերգեյ Նարիշկինի գլխավորած պատվիրակությանը:
Սերգեյ Նարիշկինը ողջունել է Հայաստանի և Ռուսաստանի կառավարությունների միջև համագործակցության նոր ծրագրի մշակման նախաձեռնությունը և իր աջակցությունը հայտնել աշխատանքների իրականացման գործում:
Այնուհետև զրուցակիցներն անդրադարձել են Եվրասիական տնտեսական միության շրջանակներում տեղի ունեցող ինտերգրացիոն գործընթացիներին, երկու երկրների մարզերի միջև համագործակցության խորացման, Հայաստանում ստեղծվող ազատ տնտեսական գոտիներում հնարավոր ներդրումների ներգրավման հարցերին: