Լրահոս

24.07.2012 22:56


Աշխարհի քարտեզին կարող է հայտնվել Ռուսական օվկիանոսը

Աշխարհի քարտեզին կարող է հայտնվել Ռուսական օվկիանոսը

Գիտնականները հանդես են եկել առաջարկով՝ վերանվանել Հյուսիսային սառուցյալ օվկիանոսը Ռուսականի։ Որպես հիմնավորում, բերվում է այն փաստարկը, թե օվկիանոսը հիմնականում հետազոտել են ռուս ճանապարհագնացները, և դրանում գտնվող կղզիների ու արշիպելագների զգալի մասը պատկանում են Ռուսաստանի Դաշնությանը։

«Կա Հնդկական օվկիանոս, կա Ճապոնական ծով... Օվկիանոսի վերանվանումը կուժեղացներ նույնականացման զգացողությունը։ Մենք հզոր տերություն ենք, և ինչո՞ւ չունենալ Ռուսական Սառուցյալ օվկիանոս»,–ասել է Մոսկվայի պետական համալսարանի պրոֆեսոր Նիկոլայ Պավլյուկը։

 

Այս խորագրի վերջին նյութերը