Լրահոս

24.07.2012 14:09


Շտապօգնության հերթապահություններ՝ հանրապետության բանուկ մայրուղիներում

Շտապօգնության հերթապահություններ՝ հանրապետության բանուկ մայրուղիներում

ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանն այսօր գործակարգավարական հերթական խորհրդակցությունն է անցկացրել` փոխնախարարների, նախարարության կառուցվածքային և առանձնացված ստորաբաժանումների ղեկավարների մասնակցությամբ:

Նախարարության պաշտոնատար անձինք ըստ ոլորտների նախարարին են ներկայացրել ընթացիկ հարցերը, անելիքները:

Դերենիկ Դումանյանը մատնանշել է, որ շաբաթ, կիրակի օրերին հանրապետության բանուկ մայրուղիներում սեզոնային ծանրաբեռնված երթևեկության պայմաններում հարկ է սահմանել շտապօգնության ծառայության հերթապահություն արտակարգ պատահարներին արագ արձագանքելու և անհրաժեշտության դեպքում շտապ բուժօգնություն ցուցաբերելու նպատակով: Ուստի, համապատասխան ստորաբաժանմանը հանձնարարել է կազմակերպել նշված աշխատանքները: Մասնավորապես` նախարարը կարգադրել է առաջնահերթ Երևան-Սևան մայրուղու մի քանի հենակետում ուրբաթ, շաբաթ և կիրակի օրերին ապահովել շտապօգնության մեքենաների հերթապահություն: 

Այս խորագրի վերջին նյութերը