ՀՀԿ–ական պատգամավոր. «Եթե Վարդան Ղուկասյանը չառաջադրվի որպես քաղաքապետի թեկնածու, ապա դրա մեջ ոչ մի արտառոց բան չի լինի»
–Քանի դեռ կոնկրետ առաջադրումներ չկան, կառաջարկեի սպասել: Սովորական նախընտրական ընթացք է, և եթե Վարդան Ղուկասյանը չառաջադրվի որպես քաղաքապետի թեկնածու, ապա դրա մեջ ողբերգություն չպետք է փնտրել: Պետք է ասեմ, որ այս պահին ոչ մի անակնկալ չկա, և ոչ մի արտառոց դեպք տեղի չի ունեցել,–նման հայտարարությամբ է այսօրվա մամլո ասուլիսին հանդես եկել ԱԺ ՀՀԿ–ական պատգամավոր Մարգարիտ Եսայանը՝ անդրադառնալով Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի կողմից սեպտեմբերի 9-ին կայանալիք քաղաքապետի ընտրություններում իր թեկնածությունը չառաջադրելու հարցին։
Հիշեցնենք, որ, ըստ շրջանառվող լուրերի, Վարդան ՂուկասյանըԳյումրիի քաղաքապետի ընտրություններում իր թեկնածությունը չի առաջադրելու։ Միաժամանակ, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն արդեն առաջադրել է քաղաքապետի իր թեկնածուին՝ Սամվել Բալասանյանին։

7or.am