Լրահոս

24.07.2012 13:09


Բիոզուգարաններն ու դրանց առավելությունը. բացատրում է փորձագետը

Բիոզուգարաններն ու դրանց առավելությունը. բացատրում է փորձագետը

«Հայ կանայք հանուն առողջության և առողջ շրջակա միջավայրի» ՀԿ փորձագետ Լիլիկ Սիմոնյանն այսօր հրավիրված ասուլիսում նշել է, որ բիոզուգարանները դրական ազդեցություն ունեն մարդու առողջության և բնապահպանության համար: Այսպիսի երեք զուգարան է տվյալ ՀԿ-ն տեղադրել Հայաստանի երեք՝ Ֆանտան, Հայանիստ և Խաչփար գյուղերում՝ հաշվի առնելով, որ այնտեղ կոյուղաջուր չկա կամ հորային զուգարաններ կառուցել հնարավոր չէ, աղիքային ինֆեկցիաների մակարդակն էլ բարձր է:

–Բիոզուգարանների դեպքում արտաթորանքը հավաքվում է մեծ տարայի մեջ և ժամանակ առ ժամանակ դատարկվում։ Կղանքը և մեզը հոսում են տարբեր ուղղություններով և հավաքած արտաթորանքը հնարավոր է հետագայում օգտագործել գյուղատնտեսության մեջ,-բիոզուգարանների գործածությունը ներկայացրել է Լիլիկ Սիմոնյանը,–Պտղի դիմացկունության և օգտակար նյութերի պարունակության տեսանկյունից նպատակահարմար է օգտագործել կալցի և ֆոսֆոր պարունակող նյութեր, որը կա հենց մարդու արտաթորանքի մեջ: Այն կարելի է պահել շուրջ 6 ամիս:

Նա նաև ասել է, որ մեկ բիոզուգարանն արժե միջինը 2-3 հազ. դոլար:

Հիշեցնենք, որ 2010թ.  կառավարությունը որոշել էր 2 բիոզուգարանի ձեռքբերման համար պետական բյուջեից 100 մլն դրամ հատկացնել, ինչը բազմաթիվ քննադատությունների պատճառ դարձավ։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը